Ներքին 3 տարի առաջ - 12:46 31-05-2023

Մեղավորը փաստաբանն է. ըստ Ալեն Սիմոնյանի` իր պաշտպանն ինքնագլուխ քայլեր է անում

Ալեն Սիմոնյանի կողմից իմ նկատմամբ պահանջը ամեն դեպքում դեռ կա, թեև ես իմ բոլոր պարտավորությունները կատարել եմ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց լրագրող Անի Գևորգյանն՝ անդրադառնալով նախօրեին իր փաստաբանի կողմից հրապարակված տեղեկատվությանը, թե Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից հայտնել են այն մասին, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է դիմում` լրագրող Անի Գևորգյանի դեմ կայացված դատական ակտի պահանջների կատարման նպատակով` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական թերթ ուղղելու վերաբերյալ:

«Ես իմ բոլոր պարտավորությունները կատարել եմ։ Չնայած դրան, իմ փաստաբանն ասում է, որ պահանջը շարունակում է մնալ, որովհետև կատարողական են մեզանից ուզել։ Իրավական առումով, գործընթացը կա և այսօր նա պետք է ապացույցները ներկայացներ։

Ենթադրում եմ, որ իրենք պետք է դիմումից հրաժարվեն, ամեն դեպքում իմ փաստաբանն այսօր ապացույցները՝ տեսանյութը և հերքումը ներկայացնելու է»։

Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ հայտնեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել։ «Այսօր դա կշտկվի։ Ալեն Սիմոնյանը որևէ պահանջ Անի Գևորգյանից չունի»։

Գևորգյանի փաստաբանը նաև նշել, էր, որ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է դիմում` լրագրող Անի Գևորգյանի դեմ կայացված դատական ակտի պահանջների կատարման նպատակով` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական թերթ ուղղելու վերաբերյալ։

Հարցին, թե ինչու և ինչ է դիմում ուղարկվել՝ Խաչատրյանն ասաց, որ դիմումը փաստաբանն է ուղարկել՝ առաց Սիմոնյանի գիտության։

«Ընդ որում՝ իրեն ասվել է, որ ինքը նման բան չանի։ Փաստաբանը դիմումն ավելի շուտ է ուղարկել, քան Անին հերքումը տվել է, դրա համար էլ դատարանը չի կասեցրել»։

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա

Ձեզ գուցե հետաքրքրի