copy image url
Ներքին Արտաքին 10 ամիս առաջ - 21:40 30-05-2023

Հայաստանը մայիսի 28-ին մնաց առանց շնորհավորանքի. ո՞վ է մեղավոր

Մայիսի 28-ին Հայաստանում նշվում էր Առաջին հանրապետության հիմնադրման օրը, երբ հայ ժողովուրդը 1918 թվականի Մայիսիյան հերոսամարտերի ժամանակ կենաց-մահու պայքարի արդյունքում կարողացավ 600 տարվա, իսկ եթե հաշվի առնենք հենց այս տարածաշրջանում շուրջ 1000-ամյա բացակայությունից հետո վերականգնել իր անկախ պետականությունը։

Հայաստանի հարևան երկրներում՝ Վրաստանում (մայիսի 26-ին) և Ադրբեջանում (մայիսի 28-ին), նույնպես նշվում է Անկախության օրը, քանի որ այս երկրները Թիֆլիսում Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության փլուզումից հետո նույնպես անկախություն հռչակեցին և անկախ պետականություն ստեղծեցին։ Այս համատեսքտում նշենք, որ եթե Վրաստանին և Ադրբեջանին անկախ պետականություն ունենալու իրավունքը չափազանց հեշտ շնորհվեց, ապա նույնը չի կարելի ասել Հայաստանի համար, քանի որ հայ ժողովուրդը անկախության հասավ բացառապես թուրքական ուժերի դեմ մղած կենաց-մահու պայքարի արդյունքնում։

Հատկանշական է, որ Հայաստանի երկու հարևաններին անկախության տոնի կապակցությամբ շնորհավորել են բազմաթիվ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։ Մասնավորապես մեզ հաջողվեց պարզել, որ Ադրբեջանին անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև բազմաթիվ թյուրքալեզու, արաբական պետությունների ղեկավարներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Վրաստանին անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բացի այդ Վրաստանի արտաքին գործերի նախարարին իրենց շնորհավորական նամակներն են հղել Լեհաստանի, Ռումինիայի, Չեխիայի, Սլովակիայի, Շվեդիայի, Դանիայի, Հունաստանի, Գերմանիայի, Սերբիայի, Խորվաթիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Հայաստանի, Բելառուսի, Իսրայելի, Թուրքիայի, Լատվիայի արտաքին գործերի նախարարները։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Մայիսի 28-ի կապակցությամբ հայ ժողովրդին շնորհավորել է միայն Վրաստանի խորհրդարանի նախագահ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Վերջինս ընդգծել էր, որ այս պատմական օրը կարևոր տեղ է զբաղեցնում ժամանակակից Հայաստանի պատմության մեջ և վկայում է հայ ժողովրդի քաջության ու վճռականության մասին։ «Սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին Առաջին հանրապետության 105-ամյակի կապակցությամբ։ Այս պատմական օրը կարևոր տեղ է զբաղեցնում ժամանակակից Հայաստանի պատմության մեջ և վկայում է հայ ժողովրդի քաջության ու վճռականության մասին։ Մեր ընկերներին մաղթում եմ առաջընթաց, խաղաղություն և բարգավաճում»,- գրել էր Պապուաշվիլին։

Այս համատեքստում Հայաստանի բնակչության շրջանում կարող է հարց առաջանալ, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ Հայաստանին որևէ օտարերկրյա պետության կամ կառավարության ղեկավար չի շնորհավորել այն դեպքում, երբ հարևան երկու պետությունները առատ շնորհավորանքներ են ստանում այս տոնի կապակցությամբ։ Ստեղծված իրավիճակը նախևառաջ պայմանավորված է Հայաստանի իշխանությունների վարած պարտվողական և զիջողական քաղաքականությամբ, ինչի հետևանքով որևէ երկրի ղեկավար չի ցանկացել շնորհավորել Հայաստանի Անկախության օրը։ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանին միջազգային դերակատարները սկսել են չհարգել և լուրջ չվերաբերվել, քանի որ սեփական երկրի նկատմամբ նման վերաբերմունք ունի Հայաստանի վարչապետը։ Առհասարակ, երբ որևէ պետության ղեկավար անտեսում է սեփական երկրի շահերը, հանուն իր իշխանության պահպանման պատրաստ է անվերապահորեն կատարել իրեն ներկայացված բոլոր պահանջները, այլ երկրների առաջնորդները նույնպես այդ երկրի նկատմամբ նույն վերաբերմունքն են ցուցաբերում։

Միևնույն ժամանակ նկատենք, որ ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի՝ Հայաստանում ավելի մեծ շուքով նշվում է Սեպտեմբերի 21-ի տոնը, երբ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը անկախացավ Խորհրդային Միությունից, և օտարերկրյա պետությունների առաջնորդները Հայաստանին շնորհավորում են հիմնականում Սեպտեմբերի 21-ին։ Սակայն հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ կարծում ենք, որ Հայատանը Մայիսի 28-ին մնաց առանց շնորհավորանքների ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով, քանի որ բոլորին հայտնի, որ Վրաստանի և Ադրբեջանի հետ միասին Հարավային Կովկասում միևնույն ժամանակահատվածում ձևավորվել է նաև Հայաստան պետությունը, որտեղ նույնպես Մայիսի 28-ը ընդգրկված է պետական տոնացույցում։

Ամենից շատ դիտված

00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
14:57 Ինչո՞ւ եք խոժոռվել, չգիտե՞ք, որ Արցախը Հայաստան է. քաղաքացին՝ Աննա Հակոբյանին
13:54 Աննա Հակոբյանին ստորացնում են անմար կրակի մոտ
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
17:27 Ժողովո՛ւրդ, 100 հազար հավաքվեք, տեսեք Նիկոլը ոնց ա կուզ-կուզ փախնում․ ակցիայի մասնակից
17:00 Փաշինյանը կատարեց իր խոստումը. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգնել է
08:07 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ Հրապարակ
09:20 Ծիծեռնակաբերդը փակ է. սպասում են Նիկոլ Փաշինյանին
00:00 Շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել․ գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցում է․ Բագրատ Սրբազան
22:23 Մեր գերդաստանի կանայք են միայն ողջ մնացել, տղամարդկանց թուրքերը սպանել են. Արաքսյա Դեմիրճյան