Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:15 26-05-2023

Հայաստանում հնարավոր չէ գրող լինելով ապրել. Հովիկ Աֆյան

Երեկ՝ մայիսի 25-ին, տեղի է ունեցել երևանյան գրքի փառատոնը։ Փառատոնի բացմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երևանյան գրքի փառատոնը գրականության և գրահրատարակչության ամենամեծ ոլորտներից է Հայաստանում։ Ծրագիրն իրականցվում է 2017 թվականից։ Փառատոնը տևում է 3 օր։ Փառատոնին մասնակցում են 50-ից ավելի հրատարակչություն, գրավաճառ, մշակութային կազմակերպություն։
Փառատոնի ժամանակ ընթերցողները կարող են գրքերը ձեռք բերել 20-50% պարտադիր զեղչով:

Oragir.News-ի հետ զրույցում ժամանակակից գրող Հովիկ Աֆյանն ասում է, որ անչափ կարևոր է համարում գրքի երևանյան փառատոնը, որովհետև, ըստ էության, գրքի այլ փառատոն չունենք։

«Որպես գրող՝գրողական տեսանկյունից, այս փառատոնը, այս միջավայրը, այս երեք օրը այն հարթակն են, երբ մենք, տարօրինակ բան պետք է ասեմ, շփվում ենք իրար հետ, տեսնում ենք իրար։ Քննադատելիս էլ, լավ բան ասելիս էլ նայում ենք իրար աչքերի մեջ, խոսում ենք, նորություններ ենք փոխանակում։ Եվ ամենակարևորը գրողի համար, էլի չզարմանաք այդ ֆրազից, դա շատ մեծ հիվանդություն է՝ մարդ ենք տեսնում։ Գրողները ընդհանրապես բազմազբաղ մարդիկ են լինում և այս 3 օրը այդ հնարավորությունն է, որ գոնե 1 ժամ, 2 ժամ երջանիկները իրար տեսնեն»,- ասել է Հովիկ Աֆյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
17:43 ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ. Թրամփ
16:27 Մինչև 28 տարեկանների համար ձեռք կբերվեն երկարատև ազդեցության ինսուլիններ
15:54 102-րդ ռազմաբազայի զինծառայողների կողմից ծեծի ենթարկված ուկրաինացին դուրս է գրվել Գյումրի ԲԿ-ից