Արտաքին 3 տարի առաջ - 15:00 24-05-2023

Նման հայտարարություններ հնչեցնելը Հայաստանի և նրա ժողովրդի իրավասությունն է. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որում վերջինս նշել էր, որ Հայաստանը պատրաստ է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա մամուլ ասուլիսի ժամանակ։

Զախարովան ընդգծել է, որ նման հայտարարություններ հնչեցնելը Հայաստանի և նրա ժողովրդի իրավասությունն է։ Նա նշել է, որ Մոսկվան Փաշինյանի դիրքորոշումը դիտարկում է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովում ընդունված դիրքորոշման համատեքստում։

«Հայաստանի վարչապետի հայտարարությունը մենք դիտարկում ենք որպես հաստատում այն ​​դիրքորոշման, որը նրանք որդեգրեցին 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովում։ Այն ժամանակ ընդունվեց համատեղ հայտարարություն, և այդ հայտարարության մեջ հղում կար Ալմա Աթայի 1991թվականի հռչակագրին»,- ասել է նա։

Ռուս պաշտոնյան հիշեցրել է, որ Ալմա Աթայի հռչակագրով նախկին խորհրդային հանրապետությունների միջև առկա սահմանները ճանաչվում են որպես միջպետական ​​սահմաններ։




Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել