Արտաքին 3 տարի առաջ - 14:14 12-01-2023

Արկածախնդիրները, որոնք կոչ են անում ՀՀ-ում մեր զինծառայողներին ցույց տալ հեռանալու դուռը, իրենց հաշիվ չեն տալիս նման քայլի հետևանքների հարցում. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-հայկական հարաբերություններին՝ հայտարարելով, որ դրանք ունեն դարավոր, բարեկամական բնույթ, և որ Մոսկվան պատրաստակամ է հետայսու էլ ամրապնդել դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձևաչափերով, այդ թվում ՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում:

«Այս ֆոնին Երևանից ստացվող հայտարարություններն առ այն, մեջբերում՝ թե իբր «ռուսական ներկայությունը ինչ-որ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար», անհեթեթություն են: Տասնամյակներ շարունակ մեր զինվորականները, սահմանապահները ներդրում են ունենում Հայաստանի անվտանգության ապահովման գործում, հսկում են նրա սահմանները: Սա օբյեկտիվ իրականություն է, որը հնարավոր չէ հերքել:

Ընդ որում, ՀՀ գործող ղեկավարությունը նախկինում հրապարակավ ասել է, որ ռուսական ներկայությունը երկրում համապատասխանում է երկրի ազգային շահերին: Դե իսկ այն արկածախնդիրները, որոնք կոչ են անում մեր զինծառայողներին ցույց տալ հեռանալու դուռը, ակնհայտորեն իրենց հաշիվ չեն տալիս նման քայլի իրական հետևանքների հարցում»,- ընդգծել է Զախարովան:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում