Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 40 րոպե առաջ - 11:35 20-10-2026

Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Վեհափառ Հայրապետին ուրացած Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մտերիմ շրջապատում ասել է, որ զղջացել է Վեհափառի դեմ դուրս գալու համար.

«Տուպիկի մեջ էի, ելք չէի գտնում, մտածում եմ՝ Վեհափառի մոտ գնալ ու ներում հայցել, ուղղակի՝ վստահ չեմ, որ Վեհափառ Հայրապետը ինձ կընդունի առհասարակ»,- ասում են՝ տևական ժամանակ նման մտքերի մեջ է Վրթանես Սրբազանը, անգամ հարազատների մոտ չգաղտնազերծելով, թե այդ ի՞նչ անելանելի տուպիկի մեջ էր, որ նման քայլի է գնացել»։
--
«Հրապարակ» թերթը գրում է․ «Աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել էր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։

Հանդիպման ընթացքում վերջինս Թորոսյանին էր նվիրել վագրի տեսքով հուշանվեր արձանիկ՝ տեղեկացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը նվերը գնահատել է 166 հազար դրամ։
-
«Ժողովուրդ» օրաթերթը ցավով արձանագրում է, որ նախկին լրագրող, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ղեկին գտնվելու տարիներին հայկական տպագիր մամուլը, այդ թվում՝ պետական թերթերը, փակվել են։ Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում լույս էր տեսնում «Հայ զինվոր» թերթը, կրթության ոլորտում՝ «Կրթություն» թերթը, ՆԳՆ համակարգում՝ «02» թերթը, արտակարգ իրավիճակների ոլորտում՝ «Արտակարգ» թերթը, ՀՀ կառավարության պաշտոնական պարբերականը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն էր։ այս թերթերը փակվել են։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մամուլի օրը մի շնորհավորանք անգամ չի հնչեցրել։ ՔՊ մյուս պաշտոնյաները ևս։
--

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի