Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:38 04-03-2024

Լվովյանի բնակիչները ցույց են անում, խնդրում են իրենց տներին կարգավիճակ տալ

Այսօր Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ խնդրելով իրենց տներին կարգավիճակ տալ։

Oragir.News-ը խոսեց ցուցարար բնակիչներից մեկի հետ․

«Խոսքը վերաբերվում է Լվովյան փողոցի հարակից 4 հեկտար տարածքին՝ խիտ բնակեցված հատվածին։ Բողոքի ցույցի մասնակցիները այդ տարածքում ինքնակամ շինություններ ունեցող բնակիչներն են.

Ես այդտեղ ունեմ 1 հարկանի կառուցված տուն, ունեմ թուղթ, որ պապիկս վերցրել է այդ հողամասը 1973 թվականին, հիմնվել է այգեգործական ընկերություն։

Եղել է կառավարության որոշում, որ եթե ունեք ինքնակամ կառուցված շինություններ՝ չափագրեք և ուղարկեք կադաստրի հաշվեկշռին։ Մենք այդպես էլ վարվել ենք, օրենքի խախտում չի եղել։ Ներկայացրել ենք, որ ունենք այդպիսի գույք, կատարել ենք գույքահարկի վճարում։ Մարդիկ ի՞նչ անեն, իրենց գույքը վերցնեն, ու՞ր դուրս գան։

Մեր տներից ոչ շատ հեռու մի հատվածում ինքնակամ տներն արդեն քանդել են ու մարդկանց դրսում թողել։ Մեր տներն ու այգիները քանդելու մասին խոսք չի գնում։ Մենք խնդրում ենք քաղաքապետից, որ մեր գույքին տան կարգավիճակ, որպեսզի մենք հանգիստ լինենք։

Նշված հատվածում կան բազմաթիվ օրինականացված և սեփականաշնորհված բնակելի տներ։ Մենք էլ խնդրում ենք, որ մեզ նույնպես տան օրինական կարգավիճակ, որպեսզի չգանք այստեղ ու խանգարենք»,- ասաց բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկաննների աջակցությամբ քանդել են Լվովյան փողոցի հարակից հատվածում կառուցված մի քանի տներ, որի արդյունքում մի քանի ընտանիքներ հայտնվել են փողոցում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից