copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 22:48 23-05-2023

Զգեստապահարանն ընկել է 5-ամյա աղջնակի գլխին, բժիշկները պայքարում են կյանքի համար. shamshyan.com

Զգեստապահարանը ընկել է 5-ամյա աղջնակի գլխին, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին մայիսի 20-ին ահազանգել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցից ու հայտնել, որ իրենց մոտ է տեղափոխվել «գլխուղեղի փակ վնասվածք, գագաթոսկրի գծային կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ երեխա:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Ադամյանի և բաժնի պետի տեղակալ Մաթիլյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ երեխան 5-ամյա աղջնակ է, ով հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի գյուղերից մեկից:Պարզվել է նաև, որ 1 օր առաջ երեխան գտնվել է իրենց տանը և զգեստապահարանը ընկել է երեխայի վրա, ով ստացել է վնասվածք:

Դեպքի փաստով Ոստիկանության Արթիկի բաժնում նախապատրաստվել են նյութեր և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով