copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 22:00 23-05-2023

Արցախը հանձնում են, որ այդ փողերի հետքերը կորցնեն

Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Արցախի ներդրումային հիմնադրամին» մոտ 70 մլրդ դրամ ժամկետանց պարտավորություններ ունեցող 30 խոշոր պարտավորություններ ունեցող ընկերությունների ցանկը։ Նա ընկերությունների ցանկում անունները փակել էր՝ պատճառաբանելով այն, որ այս ընկերությունները ժամանակի ընթացքում կատարել են անվանափոխություններ և այլ կարգի փոփոխություններ։ Այս գրառմանն անդրադառնալով՝ 2020 թ-ին Արցախում նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Սերգեյ Ամիրյանը նշել էր, որ սա էր պատճառը, թե ինչու Արայիկ Հարությունյանին սատարեցին Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը:

«Ինչպե՞ս վերջիններիս հաջողվեց թշնամուն հասցնել Շուշի, և հիմա ինչո՞ւ են շահագրգռված Արցախը հանձնել թշնամուն: Ինչո՞ւ Արցախ եկավ Ռուբեն Վարդանյանը և հիմա ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը չի ընդդիմանում Նիկոլ Փաշինյանին: Վերոնշյալ հարցերի պատասխաններն այս նկարում են, որն այսօր հրապարակել է Տիգրան Պետրոսյանը:

Հ.Գ. Խոսքը դեռ ժամկետանց պարտավորությունների մասին է, իսկ թե քանի միլիարդ են օքսիդացրել Արցախում հետպատերազմյան օրերին, պարզ կդառնա Արցախը փրկելուց հետո»:

Oragir.News-ի հետ զրույցում Ամիրյանն ասաց, որ օրինակ՝ 1990-ականներին կռված տղաները Արցախում շատ դժվար էին վարկ ստանում․ եթե սովորական քաղաքացին 500 հազար դրամի վարկ էր վերցնում ու չէր մարում, դատարանով ու ԴԱՀԿ-ով էլ հետ էին գանձում։

«Մինչդեռ այդ 70 մլրդ դրամը դեռ ամբողջական ցանկը չէր, սրանք միայն ժամկետանց պարտավորություններն են։ Բայց բնականաբար էլի կորած գումարներ կան։ Հիմա երկիրը հանձնում են, որ այդ գումարների հետքերը կորցնեն։ Այդ փոխառությունները Արցախի վերադաս իշխանություններն են վերցրել․ Բակո Սահակյանն իր թիմով, Արշավիր Ղարամյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, իրենք են ու իրենց մարդիկ, այն գեներալները, որ հիմա չեն խոսում, նրանք են։ Նրանք են իրենց մեջ փայ-փայ արել այդ գումարները»։

Նա ընդգծեց, որ մոտ մեկ ամիս առաջ հաղորդում էր ներկայացրել դատախազություն, քննչական գործողույթուններ կատարելուց հետո դատախազը քրեական գործ հարուցելու որոշումը կարճել է ապօրինաբար։ Ամիրյանն ասաց, որ այդ որոշումը վիճարկել են դատարանում։

«Ես գրեթե չեմ կասկածում, որ այդ գումարները տրվել են ՀԷԿ կառուցելու համար, ու այդ գործը նախաձեռնել է Արայիկ Հարությունյանը։ Մինչդեռ եթե այդ ՀԷԿ-երի վրա դրված գումարը մենք դնեինք սպառազինության վրա, մեր բանակն ավելի հզոր կլիներ, ու թուրքը մեկ մետր անգամ առաջ չէր կարողանա գնալ։ Մենք հաղորդում էինք ներկայացրել այն մասին, որ նախկին պաշտոնյաները իրենց ՀԷԿ-երը մինչև պատերազմ սկսելը ապամոնտաժել են, վաճառել Հայաստանի Հանրապետությունում։ Ընդ որում, ՀԷԿ-եր կառուցելու համար նրանք հարկերից ազատվել են, այնուհետև մինչև պատերազմի սկսվելը այդ ՀԷԿ-երը ապամոնտաժել են ու վաճառել։ Այդքանից հետո պետությունից նորից փոխհատուցում են ստացել այն դեպքում, երբ տեղահանված քաղաքացիները 5 մլն դրամի փոխհատուցումները դեռ չեն ստացել։ Սրանք այն սրիկաներն են, ովքեր մեղավոր են Արցախի ներկայիս վիճակի համար։ Ես ուզում հարցնել՝ ինչու են նրանք պատերազմից առաջ՝ 2020 թ-ի հունիս-հուլիս ամիսներից, ՀԷԿ-երը ապամոնտաժել, սա նշանակում է, չէ՞, որ տեղյակ էին, որ պատերազմ է լինելու, ու դրա արդյունքում թուրքը հասնելու է մինչև Բերձորի ճանապարհ, այնտեղից էլ են ապամոնտաժել ՀԷԿ-երը, ուրեմն տեղյակ էին, չէ՞։ Իսկ Քննչականը սա չի ստուգում։ Եթե տեղյակ էինք, որ գիտեինք ինչ է լինելու, ինչո՞ւ 5000 զոհ տվեցինք։ Ստորագրեիք, թողնեիք՝ գան ԼՂԻՄ-ի սահման։ Ես վստահ եմ, որ սա է պատճառը, թե ինչու գեներալները չեն խոսում․ եթե խոսեն, Նիկոլը այդ տվյալները դնելու է բոլորի առաջ ու ԱԱԾ-ն գալու է իրենց հետևից։ Նիկոլն էլ ասել է՝ վարչապետի աթոռը՝ ինձ, թալանը՝ ձեզ, հողերն էլ՝ թշնամուն։ Դրա համար էլ չեն խոսում։ Մինչդեռ եթե նման հնարավորոթյուն է եղել, ինչո՞ւ ՀՕՊ համակարգեր չեն եղել, եթե ՀՕՊ ունենայինք, այս իրավիճակում չէինք լինի»։

Ձեզ գուցե հետաքրքրի