Թշնամին հրետակոծում է Սոթքի, Կութի, Նորաբակի և Վերին Շորժայի դիրքերը
copy image url

Թշնամին հրետակոծում է Սոթքի, Կութի, Նորաբակի և Վերին Շորժայի դիրքերը

Ներքին 2 տարի առաջ - 22:27 12-05-2023
22։00-ի դրությամբ թշնամին շարունակում է ինտենսիվորեն կրակել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ:

Վարդենիս համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ թշնամին միայն Սոթքի դիրքերի ուղղությամբ չի կրակում։

«Ես այս պահին Սոթքում եմ (հեռախոսազրույցը եղել է 22:00-ին), հրետակոծությունը շարունակվում է: Թշնամին կրակում է Սոթք, Կութ, Նորաբակ գյուղերի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա, կրակել են նաև Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա»:

Հարցին՝ գյուղում ինչ իրավիճակ է, արդյոք մարդկանց տարհանելու հարց քննարկվում է, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Հրետակոծությունը միջդիրքային տարածության վրա է, գյուղերի ուղղությամբ կրակոց չի եղել, բայց սպասողական վիճակ է: Տարհանման վերաբերյալ առայժմ հրահանգ չկա, բայց չգիտենք, թե հետագայում ինչ կինի»:

Հիշեցնենք, որ թշնամին երեկվանից տարբեր տրամաչափի զինատեսակներով պարբերաբար կրակ է բացում Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ուներ 6 վիրավոր:

Քիչ առաջ, սակայն ՊՆ-ն հայտնեց ևս 1 վիրավորի և 1 զոհի մասին:

Ամենից շատ դիտված