Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:00 15-08-2023

Թշնամին ամեն օր 17։00-ից հետո կրակում է․ Վերին Շորժայի բնակիչ

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում նշեցին գյուղի բնակիչները։

«Կրակոցները գիշերն են հնչել՝ դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով 1 զինվոր է վիրավորվել։ Ի տարբերություն նախկինի, թշնամին վերջին շրջանում գյուղի ուղղությամբ չի կրակում»,- պատմեցին գյուղացիները։

Հարցին՝ գիշերը կրակոցներ հնչե՞լ են դիրքերում, Վերին Շորժայի բնակիչները պատասխանեցին։

«Կրակոցներն ամեն օր էլ լինում են, փոքր տրամաչափերից կրակում են մեր դիրքերի վրա, բայց այս պահին հանգիստ է։ Սովորաբար թշնամին սկսում է կրակել երեկոյան ժամերին՝ 17։00-ից հետո»,- ասաց Վերին Շորժայի բնակիչը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին թշնամին պարբերաբար կրակում է Վերին Շոչժայի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ։ Թշնամու կրակոցի հետևանքով երեկ վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի