Ներքին 2 տարի առաջ - 12:00 15-08-2023

Վերին Շորժայում վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքում թշնամու կրակոցից վիրավարում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է ծանր մնալ։

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Oragir.News-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ․

«Զինծառայողը վիրահատվել է կայազորային հոսպիտալում, այնուհետև տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ։ Այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում, առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում է բժիշկների հսկողության տակ»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան