Թշնամին գիշերը՝ ժամը 01:05-02:00-ն ընկած ժամանակահատվածում հրաձգային զենքից կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այսօր
Oragir.news-ի հետ զրույցում Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ իրավիճակն այս պահի դրությամբ հանգիստ է, գյուղում խուճապ չկա․
«Մենք արդեն վաղուց դրան սովոր ենք։ Այսքան ժամանակ ինչ-որ բանից խուճապ չենք զգացել։ 2 տարի ու ավելի այս վիճակն է, ինձ թվում է՝ մարդիկ արդեն սովոր են կրակոցներին»։
Աննա Սրապիոնյան