Ներքին 3 տարի առաջ - 13:32 12-05-2023

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա մայիսի 19-ին

Մոսկվայում տեղի կունենաՀայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը․ այն նախատեսված է մայիսի 19-ին:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

«Հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին, եթե որևէ փոփոխություն չլինի»,-ասաց Հովհաննիսյանը:

Մոսկվայի հանդիպումից առաջ մայիսի 14-ին նախատեսված է երկու երկրների ղեկավարների հանդիպումը Բրյուսելում:

Ամենից շատ դիտված