Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Վերին Շորժա գյուղում իրավիճակն այս պահին հանգիստ է։
Բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանն
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ առավոտից գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացնում, կրակոցի ձայներ լսելի չեն․
«Գյուղի ուղղությամբ կարկոցներ չեն եղել, մենք չենք զգացել։ Այս պահին էլ դաշտում վարուցանք եմ անում՝ անկախ նրանից վտանգավոր է, վտանգավոր չէ, կրակոց կինի, թե չի լինի։ Համենայնդեպ առավտից ոչ մի կրակոցի ձայն չենք լսել»։
Հիշեցնենք, որ թշնամին երեկ ականանետերից կրակել էր նաև Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա։