copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:52 11-05-2023

Քննարկել ենք՝ Մոսկվայում ինչ բանակցություններ են արվել․ Արզաքանցյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։ Վարչապետի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, ով Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգություններն են հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ։

«Երեկ քննարկել ենք՝ Մոսկվայում ինչ բանակցություններ են արվել, վարչապետը ինչ ձևով է այնտեղից վերադարձել, քննարկել ենք մեր այսօրվա երկրի անվտանգության մասին, ինչ է սպասվում Արցախին, մեր բանակաշինության, Արևմուտքի հետ համագործակցության հարցերն ենք բարձրացրել, այդ ամբողջ հարցերը, ինչ բարձրացրել ենք, դրան եմ ես հիմա արձագանքում»։

Արզաքանցյանը նշեց, որ հանդիպման ընթացքում հարց է տվել Փաշինյանին, բայց ստացված պատասխանի գաղտնիությունը կպահպանի և չի ասի։

«Ես հարց եմ տվել, թե մենք ինչ խնդիր ունենք այսօր, որ մենք չենք կարողանում ռուսների հետ ճիշտ ձևով համագործակցել, որ ՀԱՊԿ-ն գործի, ինչի համար այդ բանակցությունները չեն ընթանում այնպես, որ ռուսները բավարարված լինեն, ի՞նչն է այսօր կանգնեցնում այդ բանակցությունը, որ ՀԱՊԿ-ն չի կարողանում իր պայմանագիրը կատարել։ Անվտանգության պայմանագիրը, որ Ռուսաստանը մեզ հետ ստորագրել է, ինչո՞ւ չի գործում, ինչքան մենք պետք է սպասենք, որ դա գործի, և ամենակարևորը՝ մենք սպասում ենք, թե ինչ կարգավիճակի մեջ է լինելու Արցախը, Արցախի ժողովուրդը, ճանապարհի բացումը»,- ասաց Արզաքանցյանը և ավելացրեց, որ ստացած պատասխանները չի կարող փոխանցել։

Արզաքանցյանը անդրադարձել է նաև Ալեն Սիմոնյանի՝ Թուրքիա կատարած այցին և այնտեղ հնչեցրած այն տեսակետին, որ Հայաստանը Ադրբեջանի հետ որևէ տարծքային խնդիր չունի։

«Ես ասել եմ՝ ինչպես չունենք, երբ որ Հայաստանի սուվերեն տարածքում են գտնվում մեր թշնամիները։ Հենց այսօր էլ դուք տեսել եք, որ առավոտյան ժամը 4-ին կրակ են բացել։ Ինչը տանջում է մեր երկրին, մեր ազգին, ինչը այսօր մենք պարտական ենք, որ այսօր ինչ հարցեր բարձրացնենք, որ այդ խնդիրները տանք, ես այդ հարցերը բարձրացրել եմ»,- ասաց Արզաքանցյանը։

Հարցրինք Արզաքանցյանին՝ որքանո՞վ է արդյունավետ համարում նման հանդիպումները Փաշինյանի հետ։ Արզաքանցյանը պատասխանեց. «Այնքանով է արդյունավետ, որ ես մասնակցում եմ այդ հանդիպումներին և հասկանում, թե որ հանդիպումից ինչ ենք մենք սպասում, ինչ արդյունքներ կան, թե չկան, որ մենք իմանաք, թե հետո ինչ քայլեր մենք պետք է անենք»,- ասաց կուսակցության առաջնորդը։

Արզաքանցյանը ասաց, որ այսօր կան պետության կողմից պայմանագրեր, տարբեր բանակցություններ, որոնց իրենք ինչ-ինչ պատճառներով ընթացք չեն տալիս կամ ընթացք են տալիս, արդյունք չեն ստանում։

«Դժվար խնդիրներ կան, մինչև հիմա շատ հարցեր թերի են։ Եթե մեր պայմանները չկատարի Ադրբեջանը, խաղաղության պայմանագիրը ոչ մի ուժ չի ունենա։ Մինչև սահմաններից դուրս չգան, մինչև մեր գերիներին չվերադարձնեն, մինչև Արցախի միջանցքը չբացեն, մինչև մենք հզոր երկիրների կողմից չունենաք երաշխիքներ, ոչ մի ձևով իրենց կողմից չենք կարող պայմանագիր կնքել»,- ասաց Արզաքանցյանը։

Արզաքանցյանը ավելացրեց, որ մեզ այլ մանրամասներ հաղորդելը տեղին չի համարում։

«Ես ձեզ մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ իրավունք չունեմ մանրամասներ հայտնելու, բայց որպես «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար՝ կարող եմ ասել, որ ոչ մի լավ բան չեմ տեսնում, հիմա մեր ռուս գործընկերների կողմից, որ հիմա իրենց պարտականությունները պետք է կատարեն, չեն կատարում, մենք պետք է մտածենք ամենակարևորը, թե ներսում ինչ ձևի միասնություն մենք պետք է անենք, որ միասնանանք, միանանք իրար հետ միասնանանք, ներսի խնդիրները լուծենք, նոր դրսի խնդիրները, ներսում շատ խնդիրներ կան, որ դեռ լուծված չեն։ Այսօր ցաքուցրիվ է եղել մեր ազգը, ներսում հարյուր հատ կուսակցություն կա, մենք չգիտենք՝ ինչ անենք, որ մարդկանց համախմբենք։ Մեկ բանաձևով պետք է մենք իրար գանք՝ ազգ, պետություն, բանակի հզորացում, ու որ մենք կարողանան մեր հայ լինելը չկորցնել»։

Փաստին, որ նման հանդիպումներ վարչապետ Փաշինյանը սովորաբար նախատեսում է կարևոր հանդիպումներից առաջ, որի ընթացքում հնարավոր է ինչ-որ կարևոր փաստաթղթի ստորագրում, Արզաքանցյան արձագանքեց. «Ես դա չեմ տեսնում, որովհետև ինչ քննարկումներ լինում են, այդ քննարկումներից հետո են մեր հանդիպումները շատ լինում։ Քննարկումներից հետո, հանդիպումներից հետո ենք մենք հասկանում, թե ինչ է կատարվում։ Մենք մեր ուղղությունն ենք տալիս, մենք ասում ենք թերությունները, ու թե ինչն է արդյունավետ մեր երկրի համար»,- ասաց Արզաքանցյանը։

Ճշտող հարցին, որ փաստաթղթերը ստորագրվում են, նո՞ր են իրենց հայտնում այդ մասին, Արզաքանցյանը պատասխանեց. «Մեծամասամբ՝ այո՛։ Ամենակարևոր այն է, որ ես իմ առաջարկներն եմ տալու, որոնք շատ շահավետ են մեր երկրի համար։ Ինչ են արել իրենք կամ ինչ չեն արել, դա արդեն մեզ չի հետաքրքրում, արածը արդեն գնացել է, մենք պետք է առաջ գնանք, մենք չպետք է հետ գնանք»։

Ամենից շատ դիտված

13:03 Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ
23:11 Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
00:22 «Հայրենիքը հանուն Արծվաշենի» շարժման շրջանակներում Երևանից դեպի Արծվաշեն եմ շարժվելու․ Կարեն Հեքիմյան
03:29 «Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան. Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը
10:00 Oragir.News-ը 3 տարեկան է
00:03 Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
23:49 Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
23:22 Հերթական «ռազբորկան» ու կրակոցները՝ ոստիկանության Մասիսի բաժնի «քթի տակ». գործի են դրվել մահակներ, կան վնասված ավտոմեքենաներ. shamshyan.com
23:21 Պրեմիեր լիգայի «եզրափակչին» ընդառաջ․ «Նոա՞», «Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա». այս է խնդիրը
11:30 Լոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել ու դանակահարել են միմյանց. կա վիրավոր. shamshyan.com