«Դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Այս պահին քննություն է իրականցվում՝ հանգամանքները պարզելու նպատակով, այլ անձանց հնարավոր ներգործությունը պարզելու ուղղությամբ։ Այսինքն, ունենք տվյալներ, որ ինքնասպանության հետ գործ ունենք, դրա հետ կապված հանգամանքներն ենք պարզում։ Մահացածի ինքնությունը պարզվել է»,-այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում: Դավիթաշենի կամրջի տակ հատնաբերվել էր 25-30 տարեկան տղամարդու դի: