Ներքին 3 տարի առաջ - 11:00 20-10-2023

Աչքերը բացում է, բառեր է ասում. կամրջից ցած նետված արցախցի տղան գիտակցության է եկել

«Տղան գիտակցության է եկել, աչքերը բացում է, բառեր է ասում, բայց բժիշկները դեռ չեն թողնում խոսի».- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց կամրջից ցած նետված ստեփանակերտցի 19-ամյա տղայի ծանոթներից մեկը:

Մեր զրուցակիցն ասաց նաև, որ տղային դեղերի ազդեցության տակ են պահում. «Սթրեսային ոչ մի հարց դեռ չեն տալիս, դեռ ոտքն էլ պետք է վիրահատեն, վիճակը կայունանա՝ նոր»։

Ավելի վաղ հայտնել էինք՝ հոկտեմբերի 13-ին ստեփանակերտցի 19-ամյա տղան «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարակից կամրջից ցած է նետվել:

Տղային անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: Բժիշկները տղայի վիճակը գնահատել էին ծանր։ Իսկ թե ինչն է ստիպել նրան գնալ այդ քայլին, դեռ հայտնի չէ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»