Ներքին 19 րոպե առաջ - 22:59 11-11-2026

Խուդաթյանը Գեղարքունիքում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։ Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵՆ-ից:

Նախարարը մարզպետ Կարեն Սարգսյանի և Ճանապարհային դեպարտամենտի պատասխանատուների ուղեկցությամբ դիտարկել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված ճանապարհաշինական աշխատանքները։

Առաջին կանգառը Սևան համայնքի Վարսեր բնակավայրում էր, որտեղ նախարարն այցելել է 3-րդ փողոց և ծանոթացել 1,54 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներին, որոնք արդեն ավարտված են։

Այնուհետև նախարարն այցելել է Ճամբարակ քաղաք, որտեղ դիտարկել է կենտրոնական փողոցի 1,461 կմ երկարությամբ հատվածի ասֆալտապատման աշխատանքները։
Նախարարը եղել է նաև Դպրաբակ -Կալավան գնացող 8 կմ երկարությամբ ճանապարհի շինհրապարակում և տեղում անձամբ հետևել է իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»