Ուղիղ եթեր
Դեռ վաղ է իրադրությունը լիարժեք կայուն համարել. Նիկոլ Փաշինյան
copy image url

Դեռ վաղ է իրադրությունը լիարժեք կայուն համարել. Նիկոլ Փաշինյան

Ներքին 2 տարի առաջ - 12:01 11-05-2023
Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, կառավարության հերթական նիստի մռկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա, մանավանդ որ, 2022 թվականի Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է զերծ մնան ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումից։ Ադրբեջանն այսօր նույնպես կոպտորեն խախտել է գրավոր այս հրապարակային պայմանավորվածությունները ու դժվար է հիշել համատեղ ընդունված փաստաթուղթ, որ Ադրբեջանը այս ընթացքում չի խախտել»,- ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ վաղ առավոտից ՊՆ-ն գործնականում տեղեկատվություն է հրապարակում իրադրության մասին։ Նա կոչ արեց հետևել պաշտոնական լրահոսին ու ադրբեջանական և ոչ ադրբեջանական կեղծ տեղեկատվության տարածող չդառնալ։

«ՊՆ-ն կշարունակի պարբերական տեղեկատվության հրապարակումը։ Ասեմ նաև, որ այս պահի դրությամբ իրադրության լարվածության էական նվազում է արձանագրվել, բայց իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել»,- ընդգծեց նա։