Տղաները հաղթանակած են, մենք ենք պարտված և մեր իշխանությունը․ զոհված զինծառայողի մայր

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:55 09-05-2023
«Իշխանս իմ միակ տղան էր, իմ հույսը, իմ հավատը, իմ պարծանքը»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Oragir.News-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Իշխան Մանուկյանի մայրը՝ Լիանա Մեջլումյանը։

Իշխան Մանուկյանը զորակոչվել էր 2020 թվականի ամռանը, ծառայում էր Արցախի Հանրապետության հրետանային զորամասերից մեկում․ «Գոհ էր ծառայությունից, ընկերներից, հրամանատարական կազմից։ 2 ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց, ինձ միշտ համոզում էր, որ ինքն ապահով տեղում է, որ չի կռվում։ Բայց հոկտեմբերի 29-ին մարտական գործողությունների ժամանակ դեպքը եղավ, հաջորդ օրը այրվածքներով իրեն հասցրել են Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն, 6 օր պայքարելուց հետո չդիմացավ։

Այսօր բոլոր տղաները հաղթանակած են, մենք ենք պարտված և մեր իշխանությունը․․․»։

Արմանը մասնագիտությամբ ատամնատեխնիկ էր, մտադրություն ուներ զորացրվելուց հետո ուսումն արտերկրում շարունակել։ Հիմա տիկին Լիանայի նպատակն Իշխանին ապրեցնելն է, որ սերունդները ճանաչեն նրան․ «Մայրերիս ուրիշ ոչինիչ չի մնացել՝ բացի հիշողություններից ու իրենց ապրեցնելուց»։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին

Ձեզ գուցե հետաքրքրի