Երևան +15°
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 17:23 09-05-2023

Ներկա պահին օրը ցավով ենք նշում, սակայն, մի օր նորից Շուշին կվերադարձնենք. հարցում

Մայիսի 8-ը մայիսյան եռատոնի հաղթանակների համար նշանակալից օր է. 31 տարի առաջ այս օրը ազատագրվեց Շուշին:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ այս փաստը բեկումնային էր: Շուշիի ազատագրումն իրականացվեց «Հարսանիք լեռներում» օպերացիայով: Շուշիի ազատագրման գլխավոր դերակատարներից մեկը Արկադի Տեր-Թադևոսյանն էր։

Օragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հետաքրքրվեց՝ գիտե՞ն, թե ինչ օր է այսօր, ինչպե՞ս պետք է օրը նշել։

«Ներկա պահին օրը ցավով ենք նշում, սակայն, մի օր նորից Շուշին կվերադարձնենք»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասնեը՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի