Արտաքին 3 տարի առաջ - 16:42 20-03-2023

Մենք Թուրքիայում որոշակի ուժեր ոտքի կհանենք և կվերադարձնենք Կոստանդնուպոլիսը. Սեմյոն Բաղդասարովի խոսքերը անհանգստացրել են թուրքական մամուլին

Ռուսաստանցի հայ փորձագետ Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ ռուսական կողմը պետք է Թուրքիայում որոշակի ուժեր ոտքի հանի և վերադարձնի այն ինչ իրեն է պատկանում՝ Կոստանդնուպոլիսը (Ստամբուլ-խմբ)։ Ինչպես փոխանցում է Ermeni haber-ը, Բաղդասարովի այս խոսքերը անհանգստացրել են թուրքական լրատվամիջոցներին։

Բաղադասարովը օրեր առաջ «Соловьев Live» ռադիոհաղորդման ժամանակ անդրդարձել էր Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաև մայիսի 14-ին սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններին: «Մենք որոշակի ուժեր ոտքի կհանենք Թուրքիայում և կվերադարձնենք այն, ինչ պատմականորեն մեզ է պատկանում ՝ Կ. Պոլիսը», - ասել է Բաղդասարովը եթերում։

Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան այժմ թուլացել է տնտեսական ճգնաժամի և երկրաշարժի հետևանքով, ուստի Ռուսաստանը պետք է օգտվի դրանից և վերադարձնի այն, ինչը պատմականորեն իրեն է պատկանում։ Նա միևնույն ժամանակ կոչ է արել վտարել Թուրքիային Կենտրոնական Ասիայից, նվազեցնել վերջինիս ազդեցությունը Ուկրաինայում և Հարավային Կովկասից։

«Մենք խաչ կկանգնեցնենք Այա ​​Սոֆիայի տաճարի վրա»,-ասել է նա:

Բաղդասարովը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիայում առկա ճգնաժամը պետք է ավարտվի երկրի փլուզմամբ և ռուսական տարածքների վերադարձով։

Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները ուշադրության կենտրոնում են պահում Թուրքիայի վերաբերյալ Բաղադասարովի ելույթները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ