Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում երկու հրապարակում է արել։ Առաջին հրապարակմամբ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի կապակցությամբ և հորդորել՝ անել ամեն ինչ հաղթական Եռատոնի խորհուրդն ու ոգին նորից վերագտնելու համար։ Իսկ երկրորդ գրառմամբ հրապարակել է տեսանյութ, որտեղ հարգանքի տուրք են մատուցում Մեծ Հայրենականում և Արցախի ազատության համար մղված պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին։
Եվ տոնական այս օրը, երբ նման գրառումները սովորականից ավելի շատ մեկնաբանություններ են ունենում, պարզվեց՝ Արցախի նախագահը սահմանափակել է մեկնաբանություն թողնելու հնարավորությունը։ Եվ սահմանափակումն արվել է համեմատաբար վերջերս, քանի որ նախոդ ամսվա գրառումները դեռևս ունեն մեկնաբանություններ։
