Երևան +18°
Ներքին Տեսանյութ Եկեք հետ տանք 1 տարի առաջ - 20:40 08-05-2023

Անվերջ կարելի է նայել վառվող կրակին, հոսող ջրին և ... խոստումներ տվող Ավինյանին

Գաղտնիք չէ, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ոչինչ չի խնայում ցանկացած նորությամբ անձամբ կիսվելու երևանցիների հետ, անձամբ հայտնելու լավ լուրերն ու այդպես բարձրացնելու այդքան «տանջված» ռեյտինգը։

Եվ իր ոճին համահունչ, ապրիլի 17-ին՝ գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ, տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանից Ավինյանը հետաքրքրվեց՝ որտե՞ղ է հասել նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը, ինչին ի պատասխան Սարգսյանը հայտնեց, որ ժամկետներն արդեն անցել են և մինչև շաբաթվա վերջ առաջին խմբաքանակը կլինի Երևանում․ չափերից ելնելով ժամկետից ուշ, բայց ստացել են թույլտվություն Լարսի թունելներն անցնելու համար։

Անցավ մեկ շաբաթ։ Հաջորդ գործակարգավարականին՝ ապրիլի 25-ին, Ավինյանը կրկին հետաքրքրվեց՝ որ փուլում է տրոլեյբուսների ներկրման պրոցեսը։ Տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը նշեց, որ ամբողջ շաբաթ աշխատել են ռուս և վրացի գործընկերների հետ, խնդիրը բարձրության, եզրաչափերի հետ է կապված, խոստացել են այս շաբաթ թույլտվություն տալ, ինչից հետո տրոլեյբուսները կշարժվեն Երևան։

Անցավ ևս մեկ շաբաթ, հերթական գործակարգավարական խորհրդակցությանը, որն ի դեպ զարմանալիորեն Ավինյանը չէր վարում, Հայկ Սարգսյանը կրկին զեկուցեց, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նոր ձեռք բերված տրոլեյբուսները դեռ Լարսում են։ «Սպասում ենք ամեն րոպե, ամեն ժամ: Փոխադրողի հետ մշտական կապի մեջ ենք։ Ասել է` այս շաբաթ կլինի»,- ասել էր Սարգսյանը։

Այսօր՝ մայիսի 8-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցությունն էր, որը վարում էր Տիգրան Ավինյանը։ Հետաքրքրվեց արդեն բազմաչարչար տրոլեյբուսներից, որոնք մեկ ամսից ավելի է՝ «շուտով» հասնում են։ Տրանսպորտի վարչության պետի ժ/պ Վազգեն Հարությունյանը պատասխանեց, որ մատակարար կազմակերպության կողմից պաշտոնական տեղեկություն չեն ստացել ուշացման խնդիրների վերաբերյալ, իսկ ոչ պաշտոնական տեղեկություններով 4 հատը գտնվում է Վրաստանի տարածքում, շուտով կանցնեն դեպի Հայաստան։ Ավինյանն էլ փորձեց փրկել իրավիճակը՝ արձագանքելով․ «Շուտով կանցնեն… մեկ ամսից ավելի է, շուտով հասնում են: Խնդրում եմ, արդեն մի քիչ պայմանագրի կետերին նայելով՝ հասկանանք, թե ի՞նչ է պետք անել»:

Ինչևէ, արձանագրենք, որ շուտով կլրանա մեկ ամիսը, ինչ ասում են տրոլեյբուսները շավաթվա վերջ կլինեն Երևանում։ Ավինյանն այս անգամ կանգնել է փաստի առաջ՝ ցույց տալով, թե ինչպես են իրեն զեկուցում մի բան, որն այդ պահին դեռևս իրականություն չէ․ օրինակ ասում են թույլտվությունն արդեն տրվել է, այնինչ պարզվում է, որ դեռ բանակցում են թույտվություն ստանալու համար։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:17 «Զվարթնոց» օդանավակայանում բռնել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին. կնոջն էլ հայտնաբերել են Տավուշի մարզում. shamshyan.com
20:13 Մահացել է լեգենդար հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը
00:55 Yandex go-ի վարորդը վիրավորել և սպառնացել է Լիա Զախարյանին, հետո մտել նրա տուն ու ավել գումար պահանջել
10:05 Երևանում հայտնի «մահաբեր» ճանապարհին Mercedes-ը մի քանի մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել է կամրջի տակ․ կա զոհ․ shamshyan.com
17:38 Արմավիրի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է Ford-ին, դուրս եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառին. կա 6 վիրավոր. shamshyan.com
13:58 Աբովյան քաղաքում բախվել են Opel-ները. վարորդներից մեկը քննիչ է. shamshyan.com
17:11 «Չելսիի» հետ խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ․ Չանչարևիչ
23:14 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում 12 քաղաքացի վնասվածք է ստացել
10:00 Սխալ դասեր աշակերտներին
19:49 Երևանում բախվել են Nissan-ը և Kia-ն. վերջինը բախվել է պարսպին. կա 3 վիրավոր. shamshyan.com