Արտաքին 3 տարի առաջ - 13:00 06-05-2023

Մեղավորը ընդդիմությունն է. Չավուշօղլուն ռուս զբոսաշրջիկների թվի նվազման համար մեղադրել է ընդդիմությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկրում ռուս զբոսաշրջիկների թվի նվազման համար մեղադրել է ընդդիմությանը։ Այս մասին Չավուշօղլուն ասել է թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Չավուշօղլուն հայտնել է, որ նախորդ տարիների համեմատ նվազել է ռուս զբոսաշրջիկների թիվը, որոնք մայիսին հանգստանում էին Անթալիայում՝ նշելով, որ դրանում մեղավոր է ընդդիմությունը։ Նրա համոզմամբ՝ ռուս զբոսշրջիկների թվի նվազման պատճառ է դարձել ընդդիմության անպատասխանատու հայտարարությունն առ այն, որ մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում երկիրը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Դաշնության դեմ։

«Հետևաբար ռուսները վախենում են, որ չեն կարողանա վերադառնալ իրենց հայրենիք, քանի որ հնարավոր է ինքնաթիռների թռիչքները չեղարկվեն»,- ասել է նա։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատել է, որ նույնիսկ կորոնավիրուսային համավարակի շրջանում Անթալիայում նկատվում էր զբոսաշրջիկների թվի մեծ աճ։

Չավուշօղլուն հավելել է, որ ռուսների փոխարեն աճել է Անթալիայում հանգստացող այլ օտարկերկրացի զբոսաշրջիկների թիվը։


Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ