Ներքին 3 տարի առաջ - 13:37 04-05-2023

Պարեկներն ավտոմեքենաների ապակիների մգացվածությունը չափող սարքեր կստանան

Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում պարեկային ծառայության գործունեությունը պատշաճ իրականացնելու նպատակով ձեռք կբերվեն ապակիների մգացվածությունը չափող սարքեր։
Գնման գործընթացի ու պետական բյուջեից ֆինանսավորման որոշումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։

Որոշման նախագծից պարզ է դառնում, որ գնումն իրականացվելու է հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Իմպեքս» ՍՊԸ-ից։

Ձեռք է բերվելու 195 չափող սարք` 26,4 մլն դրամով։

Մրցույթի արդյունքում խնայված գումարով նախատեսվում է ձեռք բերել նաև խմածությունը չափող 16 սարք (ալկոթեստ) և 4 սենսորային հեռուստացույց` Աշտարակ քաղաքում նոր բացվող հաշվառման-քննական ստորաբաժանման համար` քաղաքացիների հերթը սպասարկելու նպատակով։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
17:43 ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ. Թրամփ
16:27 Մինչև 28 տարեկանների համար ձեռք կբերվեն երկարատև ազդեցության ինսուլիններ
15:54 102-րդ ռազմաբազայի զինծառայողների կողմից ծեծի ենթարկված ուկրաինացին դուրս է գրվել Գյումրի ԲԿ-ից