Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:02 02-05-2023

Այս հարթակից հիմա չօգտվելը առնվազն կլինի ախմախություն․ Անդրանիկ Քոչարյան

Այսօր՝ մայիսի 2-ին, Ազգային ժողովի հերթական նիստում ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը հարց ուղղեց Անդրանիկ Քոչարյանին՝ ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ նրա ղեկավարած քննիչ հանձնաժողովի զեկույցից՝ դեպքերի հանրահռչակում, անունների հրապարակում։

Նշենք, որ առաջարկ է ներկայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել և Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ եթե հաստատվի նախագիծը՝ ապա զեկույցին դեռևս 6 ամիս ժամանակ կլինի։

Քոչարյանը ասաց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ունեցել են կարևորագույն հրավիրյալներ և այդ ցանկը գնալով մեծանալու է։ «Այս ամբիոնից հանրապետության վարչապետը նույնիսկ առաջարկեց, որ երբ ինքը հրավիրված կլինի, գտնենք ձևաչափ, որ գաղտնիությունից դուրս կարևորագույն ասելիքը հասանելի լինի հանրության ավելի լայն շերտերին։ Միաժամանակ դիմեց մեր ընդդիմադիր գործընկերներին՝ վերանայեն իրենց որոշումը և այս վերջնական փուլում գոնե ունենան մասնակցություն, որովհետև չօգտվել այս հնարավորությունից, կարծում եմ, կլինի սխալ։ Ինչպես մեր հանձնաժողով հրավիրված Զոհրաբ Մնացականյանին երբ որ մենք հարց էինք տալիսո՞նց եղավ, որ շատերը փորձում են դիմադրել, չգալ, ասաց բայց էս հարթակից հիմա չօգտվելը առնվազն կլինի ախմախություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից