Մամուլ 3 տարի առաջ - 09:02 29-04-2023

Կալանքի միջնորդությունը հետ են վերցրել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, 71-ամյա Միքայել Նարիմանյանի առողջական վիճակն ապրիլի 6-ին դատարանի դահլիճում կտրուկ վատացել էր, նրան ծանր վիճակով տեղափոխել էին «Աստղիկ» ԲԿ։

Հիշեցնենք, որ Միքայել Նարիմանյանին մեղադրանք է առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափերով գույքի ենթադրյալ հափշտակության համար: Այդ նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ համալսարանի արհմիության ղեկավարն ու Արմեն Աշոտյանը։ Գործը վերաբերում է 2015 թվականին Բժշկական համալսարանի կողմից ձեռք բերված գույքին․ ԵՊԲՀ-ն իր աշխատակիցների համար Սեւանի ափին գտնվող հանգստյան տներից մեկում գույք էր ձեռք բերել՝ հյուրանոցային 6 սենյակ եւ կոնֆերանս-դահլիճ, որի դիմաց մոտ 200 միլիոն դրամ էին վճարել Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Ծովասար» հանգստյան տան տնօրինությանը։

2017-ից սկսած՝ ԵՊԲՀ աշխատակիցներն իսկապես օգտվել են այստեղ հանգստանալու հնարավորությունից, իսկ 2018-ին ՊՎԾ-ն գտել էր, որ գույքը ձեռք է բերվել կադաստրային արժեքից թանկ գնով, եւ ձեռք բերողները վատնում են արել, որը պետք է պատժվի։ Արմեն Աշոտյանին էլ նույն գործի շրջանակներում մեղադրում են փողերի լվացման մեջ։ Նարիմանյանի նկատմամբ այս գործընթացն իրականում մի նպատակ ունի՝ Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելը, ինչը պրոֆեսորը հրաժարվում է տալ։

Դատախազությունից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փուլում է այդ գործը, հնարավո՞ր է, որ կալանքի միջնորդությունը հետ կանչեն՝ հաշվի առնելով Նարիմանյանի առողջական վիճակը։ Մեր այս հարցին ապրիլի 8-ին չէին պատասխանել, սակայն երեկ պատասխանեցին, որ միջնորդությունը հետ են կանչել, այսինքն՝ այս պահին դատախազությունը նախկին ռեկտորին կալանավորելու մտադրությունից հետ է կանգնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան