Արտաքին 3 տարի առաջ - 17:15 28-04-2023

Ադրբեջանցի «էկոակտիվիստները» ժամանակավորապես դադարեցնում են իրենց գործողությունները

Ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստները» հայտնել են, որ այսօր ժամը 18։00-ից սկսած կդադարեցնեն Լաչինի միջանցքում՝ Շուշի-Քարինտակ հատվածում իրականացվող «բողոքի գործողությունները», որոնք շարունակվում են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Ազերթաջ լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ որոշումն ընդունվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի կամուրջի վրա անցակետի տեղակայման հետևանքով։

Ադրբեջանցի պաշտոնյաները «էկոակտիվիստների» ներկայացուցիչների հետ օկուպացված Շուշիում հանդիպում են ունեցել, որին մասնակցել է 10 ակտիվիստ։ Հանդիպման ընթացքում օկուպացված Շուշիում այսպես կոչված Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը նշել է, որ ապրիլի 23-ին Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության ստորաբաժանումների կողմից Լաչինի միջանցք սկզբնամասում անցակետի տեղակայմամբ, նոր իրավիճակ է ստեղծվել, ինչի կապակցությամբ «էկոակտիվիստներին խնդրել են դադարեցնել իրենց ակցիան»։

Հանդիպումից հետո ակցիայի մասնակիցները քննարկումներ են անցկացրել և հայտարարություն տարածել, որում հայտնել են «ակցիան ժամանակավորապես դադարեցնելու մասին»։ «Հաշվի առնելով մեր պահանջների մասնակի կատարումը, ինչպես նաև պետության ներկայացուցիչների բազմիցս կոչերը՝ մենք՝ էկոակտիվիստներս և երիտասարդ կամավորներս, որոշեցինք 2023 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիան»,- ասվում է հայտարարության մեջ։

Նկատենք, որ «էկոակտիվիստների» գործողությունների դադարեցմամբ Արցախի շրջափակումը չի վերացվի, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով անցակետ է տեղադրվել Լաչինի միջանցքի սկզբնամասում։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց