Մամուլ 3 տարի առաջ - 08:44 28-04-2023

Նոր փորձաքննություններ՝ մարտի 1-ի գործով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Մարտի 1»-ի գործով նոր փորձաքննություններ են նշանակվել:
Ավելին՝ գործով անցնող մեղադրյալներից շատերը երեկ գնացել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հասկանալու, թե այդ ինչ նոր փորձաքննություններ են նշանակվել, ում կողմից եւ ինչ հիմքերով:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա ասել էր. ««Մարտի 1»-ի գործը մոտ 800 հատոր է։
Վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին դիմել եմ խնդրանքով՝ ձեւավորել քննչական խումբ, որովհետեւ մեկ քննիչի աշխատանքի ծավալի մեջ սա հնարավոր չէ տեղավորել»։Վարդապետյանն ասել էր նաեւ, որ դատախազական հսկողություն կիրականացվի, եւ այդ գործը դրվագ առ դրվագ կուսումնասիրվի։

Նկատենք, որ նորանշանակ դատախազը նշանակվելուց հետո անգամ փոխել էր գործը հսկող դատախազին, սակայն «Մարտի 1»-ի գործը այդպես էլ մնում է չբացահայտված 15 տարի անց: Հակակոռուպցիոն կոմիտեն մեկը մյուսի հետեւից կարճում է «Մարտի 1»-ի գործերը՝ վաղեմության հիմքով, եւ դեռ ավելին՝ մինչ օրս հայտնի չէ, թե ով այդ օրը սպանեց 10 քաղաքացիներին Երեւան քաղաքի կենտրոնում:
Տեսնենք, թե ինչ կտան այս նոր փորձաքննությունները»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց