Մամուլ 3 տարի առաջ - 08:38 27-04-2023

Բանակցություններին հայկական կողմը չի մասնակցում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած դեռեւս պաշտոնապես չեն հայտարարել, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովը պաշտոնանկ է արվել, եւ նրա փոխարեն նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի խորհրդական, 66-ամյա գեներալ գնդապետ Ալեքսանդր Լենցովը, սակայն վերջինս երկու օր է՝ արդեն Արցախում է։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երեկվանից 3+2 ֆորմատով բանակցություններ են սկսվել՝ ռուսական կողմից երեք ներկայացուցչի՝ Վոլկովի, Լենցովի եւ ռուսական ՓՍԲ-ի ներկայացուցչի, մյուս կողմից` ադրբեջանցի երկու պաշտոնյայի մասնակցությամբ։

Հայկական կողմը բացակայում է: Արցախյան որոշ աղբյուրներ պնդում են, որ Լենցովը ժամանակավոր է եկել` այսպես ասած, աջակցելու: Եթե իրավիճակը կարգավորվի, կարող է վերադառնալ Մոսկվա, քանի որ ռուսական զինուժն այսօր նման մասնագետների պակաս ունի, եւ Ռուսաստանում նման մասնագետի ներկայության կարիքն այս շրջանում շատ մեծ է։ Բանակցությունների ընթացքում ռուսական կողմը փորձելու է հասնել նրան, որ ադրբեջանցիները հեռացնեն անցակետը, եւ միայն ռենտգեն-սկաներ սարքեր տեղադրվեն:

Այսինքն՝ ռուս խաղաղապահների անմիջական հսկողության ներքո ստուգվեն Արցախ մտնող բեռնատար մեքենաները, իսկ ադրբեջանական կողմը գործընթացին առցանց հետեւից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց