Մամուլ 3 տարի առաջ - 08:36 27-04-2023

Ո՞ւմ է աջակցելու Խաչատուր Սուքիասյանը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը թեպետ անցած շաբաթ կուսակցական ակտիվի հետ հանդիպման ժամանակ ազդարարել էր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, հորդորելով` փոխանցել կուսակից ընկերներին, որ բոլորը պարտավոր են աշխատել ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հաղթանակի համար, սակայն իշխանական աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը «տակից» աշխատում է Ավինյանի դեմ, ավելին՝ անգամ սեփական թեկնածուն է ունենալու։

Հիշեցնենք, որ Ավինյանի եւ Սուքիասյանի հարաբերությունները լարվել են 2021-ի ԱԺ ընտրություններից առաջ, երբ Ավինյանը, նկատի ունենալով Սուքիասյանին եւ Գուրգեն Արսենյանին, հայտարարեց, թե դեմ է ՔՊ-ի ընտրացուցակում օլիգարխների ներառմանը, եւ հրաժարվեց ցուցակում տեղ զբաղեցնել։

Ի դեպ, Սուքիասյանն անգամ խնամու՝ Գագիկ Ծառուկյանի ռեսուրսը չի կարող տնօրինել՝ այստեղ Ավինյանի համար են աշխատելու, անկախ նրանից՝ Սուքիասյանն ում կպաշտպանի: Իսկ ԲՀԿ-ն կարծես հրաժարվել է սեփական թեկնածու ունենալուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց