Ուղիղ եթեր
Ուազիկներն այդպես էլ չեն վերացվել. 5 նախկին պաշտոնյաները՝ մեկ մեքենայում. Ժողովուրդ
copy image url

Ուազիկներն այդպես էլ չեն վերացվել. 5 նախկին պաշտոնյաները՝ մեկ մեքենայում. Ժողովուրդ

Մամուլ 2 տարի առաջ - 08:23 27-04-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դեռեւս մեկ ամիս առաջ՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել էր. «Դատապարտյալների ապահով եւ անվտանգ տեղափոխման համար 10 նոր «Ֆորդ տրանզիտ» մեքենա ենք ձեռք բերել, նախկին՝ ահավոր վիճակում գտնվող «Ուազիկները» վերացրել ենք, փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով»: Նախարարի այս հայտարարությունից անցել է մեկ ամիս, սակայն դատապարտյալների կյանքում ոչինչ չի փոխվել։

Ապրիլի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթը Հակակոռուպցիոն դատարանում արձանագրեց, որ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուս պաշտոնատար անձանց գործով դատական նիստի օրը «Վիլիս» մակնիշի 4-տեղանոց ավտոմեքենայի մեջ 5 նախկին պաշտոնյաներին մի կերպ խցկել էին ու ԱԱԾ մեկուսարանից բերել դատարան:

«Վիլիսի» մեջ էին ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Զու գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՊՆ նախկին պաշտոնյա Ավետիք Մուրադյանը, գործարար Դավիթ Գալստյանը եւ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը:
Ավտոմեքենայի հետ կապված խնդրով պայմանավորված՝ անգամ դատական նիստը մեկ ժամով վերոնշյալ պաշտոնյաների մասով հետաձգվել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ օրը նախկին պաշտոնյաներին տեղափոխող «Վիլիս»-ը փչացել էր:
Այս խնդրի առնչությամբ մեկնաբանության համար դիմեցինք ՀՀ արդարադատության նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչ եղան նախարարի խոստացած «Ֆորդ տրանզիտ»՝ կոնդիցիոներով ավտոմեքենաները: Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնեցին՝ առաջիկայում ազատազրկված անձանց դատական նիստերի կամ հիվանդանոցներ տեղափոխելու գործառույթը կտրվի Քրեակատարողական ծառայությանը:

Հավելենք, որ ներկայումս ծառայությունն իրականացնում է ոստիկանությունը իր ավտոմեքենաներով: Առաջիկայում մրցույթ կհայտարարվի, կկազմակերպվի վերապատրաստման պրոցես, որից հետո ՔԿ ծառայությունը ամբողջությամբ կիրականացնի դատապարտյալներին եւ կալանավորներին դատական նիստերի կամ հիվանդանոց տեղափոխելու գործընթացը:
Ասել է թե՝ նախարարի խոստացած կոնդիցիոներներով մեքենաները դեռ կանգնած են, վերապատրաստված վարորդներ չկան, իսկ կալանավորները դեռ կմնան ճանապարհներին»։

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
09:10 Թունավոր բևեռացման ճահիճը․ Աննա Հակոբյանն ի՞նչ է բերում Նյու Յորքից
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ
18:54 ՀՅԴ-ն թիրախավորելու հրահանգը Փաշինյանը Էրդողանից ու Ալիևից է ստացել․ ինքն ով է, որ չենթարկվի․ Կյուրեղյան
20:04 Ես կորցնում եմ աշխատանք, իսկ Դուք՝ արժանապատվություն. Խաչիկ Աբաջյանը՝ ԵՊՀ ռեկտորին