Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:15 25-04-2023

Լաչինի միջանցքում միջազգային փաստահավաք առաքելությունը հրամայական է. ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հավհաննիսյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Իզեր դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի, մասնավորապես Գեղարքունիքի և Իզեր դեպարտամենտի միջև ձևավորված առանձնահատուկ կապերն ու արդյունավետ համագործակցությունը, որն իր ուրույն տեղն ունի հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում:

«Ժան-Պիեր Բարբիեն, շնորհակալություն հայտնելով իր գլխավորած պատվիրակությանը հյուրընկալելու համար, հաստատել է պատրաստակությունը՝ խորացնելու և ամրապնդելու Գեղարքունիք-Իզեր, ինչպես նաև դեպարտամենտի Գրենոբլ և Վիեն քաղաքների՝ Սևանի ու Գորիսի հետ գործակցություններն առողջապահության, զբոսաշրջության, կրթության, մշակույթի, ֆրանկոֆոնիայի ոլորտներում:

Երկուստեք գոհունակություն են արտահայտել երկու շրջանների միջև ձևավորված երկարատև ու ինստիտուցիոնալ արդյունավետ ապակենտրոնացված համագործակցության առնչությամբ: Այս համատեքստում կարևորվել է այցի ընթացքում ստորագրված Գեղարքունիքի մարզի և Իզերի դեպարտամենտի 2023-2027թթ. ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Պարույր Հովհաննիսյանը պատվիրակությանը ներկայացրել է տարածաշրջանի առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերը։

Նշվում է, որ, անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամին ու ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղակայմանը՝ ընդգծել է, որ Ադրբեջանի կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ջանքերը: Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը և շեշտել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»