Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 23:50 24-04-2023

Հայոց ցեղասպանությունը չպետք է մոռացվի. Բրյունո Ռըտայո

Մենք եկել ենք, որ այսօր՝ այս հիշատակման օրը, լինենք հայ ժողովրդի կողքին: Ֆրանսիայի Սենատն առաջինն է եղել, որ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթուղթը, եւ մենք շատ հպարտ ենք այդ կապակցությամբ. ասել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոն: Նրա գլխավորած պատվիրակությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ իրենց դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ պարզ եւ հստակ է, սակայն Թուրքիան ժխտում է կատարվածը, ինչն անընդունելի է:

Նրա խոսքով ցեղասպանությունները կանխելու համար պետք է հիշել անցյալը, սակայն դա բավարար չէ: Միջազգային քրեական դատարանը պետք է դատապարտի եւ պատժի այդպիսի հանցագործություններ կատարած երկրներին:

Այս համատեքստում ֆրանսիացի խորհրդարանականը նշել է.
«Այն, ինչ այսօր կատարվում է Արցախի նկատմամբ, էթնիկ զտման փաստ է»:

Հյուրերը պսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին