Ուղիղ եթեր
ԱԻՆ-ը բնակչության իրազեկման դասընթաց է իրականացրել Արմավիրի մարզում
copy image url

ԱԻՆ-ը բնակչության իրազեկման դասընթաց է իրականացրել Արմավիրի մարզում

Ներքին 2 տարի առաջ - 11:52 22-04-2023
Ապրիլի 20-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչությունն Արմավիրի մարզի Խոյ համայնքում անցկացրել է «ՀԱԷԿ–ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել շտաբային ուսումնավարժության մասնակից կազմի հմտություններն ու ունակությունները` միջուկային և ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտու բնակչության պաշտպանության միջոցառումների ղեկավարման գործում:

Ուսումնավարժությանը մասնակցել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար կազմը, Հայթաղ, Աղավնատուն, Հովտամեջ և Ծաղկալանջ բնակավայրերի վարչական ղեկավարները։

Ուսումնավարժությունը մեկնարկել է մասնակիցների ազդարարմամբ, ավարտվել արդյունքների ամփոփմամբ ու գնահատմամբ: Մասնակիցների կողմից բարձրացվել են խնդրահարույց հարցեր, որոնց ուղղությամբ տեղում ընտրվել են լուծման ուղիներ։