Ներքին 3 տարի առաջ - 11:04 17-04-2023

Հրաչյա Աղաբեկյանը վերականգնվել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» տնօրենի պաշտոնում

Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոնի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Virtuous Consulting Company ընկերության Virtuous թիմին և նրա Virtuous ղեկավար Միքայել Դանիելյանին՝ իրենց կատարած Virtuous աշխատանքի համար։

Ահա նրանց աշխատանքի և դատավոր Ռուբեն Ներսիսյանի անաչառ մոտեցման արդյունքը»։

Գրառմանը կից Աղաբեկյանը ներկայացրել է դատարանի որոշումը, որով անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 2022 թվականի մարտի 17-ի «Հրաչյա Աղաբեկյանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենից ազատվելու մասին» որոշումը։

Դատարանը որոշել է Հրաչյա Աղաբեկյանին վերականգնել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում