Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 21:45 30-03-2023

Իրանը երբեք Հայաստանին չի մեղադրել, ավելին՝ հայ-իրանական եղբայրությունն ավելի է ամրապնդվել. Ադրբեջանի ՊՆ-ն՝ իրանցի հրամանատարին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիոմերս Հեյդարին մեղադրել է «տգեղ և զրպարտչական կարծիքներ հնչեցնելու մեջ»։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նշել է, որ Ադրբեջանում օտարերկրյա որևէ ուժի առկայության վերաբերյալ իրանական կողմի մեղադրանքը «անհիմն է և միանգամայն անընդունելի»։ Հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում «առհասարակ օտարերկրյա ուժեր չկան»։

Բաքուն իրանցի բաձրաստիճան զինվորական ուղղված պատասխանում նշել է, թե, իբր «Հայաստանը 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքները՝ այդ թվում իրանա-ադրբեջանական պետական սահմանի 132 կիլոմետրանոց հատվածը»։ Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրել է, որ Իրանն այս առնչությամբ երբևէ Հայաստանին մեղադրող որևէ հայտարարություն չի տարածել՝ ընդհակառակը հայ-իրականական եղբայրությունն այդ ընթացքում ավելի է ամրապնդվել։ «Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանն աշխարհում երկու հիմնական դաշնակից ունի, որոնցից մեկը Ֆրանսիան է, երկրորդը՝ Իրանը»,- ասվում է հայտարարությունում։

Ադրբեջանի ՊՆ-ն պնդել է, թե, իբր «Ադրբեջանն աջակցում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը և չի միջամտում պետությունների ներքին գործերին»։

Անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից Իսլամական պետության ահաբեկիչներ օգտագործելու մեղադրանքին՝ ադրբեջանական կողմը նշել է, որ Ադրբեջանի բանակը միանձնյա ազատագրել է իր տարածքները օկուպացիայից և գրել հաղթական տարեգրություն։

«Այս պնդումը ոչ այլ ինչ է, քան անհեթեթ մեղադրանք ու զրպարտություն։ Զարմանալի և զավեշտալի է, որ այս մեղադրանքը հնչեցրել է ահաբեկչությանը աջակցող մի պետության չինացի բարձրաստիճան զինվորական, որի անունը հայտնի է աշխարհի տարբեր երկրներում իրականացված ահաբեկչական գործողություններով»,- եզրափակել է Ադրբեջանի ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիոմերս Հեյդարին այսօր հայտարարել էր, որ Հարավային Կովկասում կան շատ զգայուն հարցեր։ Նրա խոսքով՝ դրանցից մեկն այս երկրի սահմաններին Սիոնիստական ռեժիմի տարրերի առկայությունն է։ Վերջինս նաև մտահոգություն էր հայտնել տարածաշրջանում սիրիացի ահաբեկիչների առկայության կապակցությամբ՝ նշելով որ վերջիններս տարածաշրջան են բերվել Ադրբեջանի կողմից՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ամենից շատ դիտված

21:45 Էրդողան՝ 52.09%, Քըլըչդարօղլու՝ 47.91%, Թուրքիայում ավարտվում է ձայների հաշվարկի գործընթացը
08:04 Մի մազ է մնում, որ բունտ լինի․ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները Ծառուկյանին են սպասում
19:45 Հայտնի են Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին արդյունքները. առաջատարը Էրդողանն է
23:00 Հաղթել է ամբողջ Թուրքիան՝ իր 85 միլիոն բնակչությամբ. Էրդողան
14:17 Նիկոլն այսուհետ նապաստակ է և վերջ. Գևորգ Պետրոսյան
20:54 Էրդողանի ձայները որոշակիորեն նվազել են, սակայն նա շարունակում է պահպանել առաջատարի դիրքը
16:10 Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի Ադրբեջանի պայմաններով. Ալիև
09:34 Մարզաբնակ վարորդները խնդրի առաջ են․ քաղաքացին կրկին տուգանքի մատերիալ կդառնա
20:15 Նոր տվյալներ Թուրքիայից. Էրդողանը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը
10:32 Նիկոլ Փաշինյանի կառավարության տապալած հերթական քննությունը․ ինչ պետք է անեն Նուբարաշենի բնակիչները