Ներքին 4 տարի առաջ - 17:50 09-07-2022

30 տարվա ընթացքում Հայաստանի և Արգենտինայի միջև բարեկամական կապերը զարգացել և ամրապնդվել են. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին Արգենտինայի Անկախության օրվա առթիվ:

Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի ժողովրդին Արգենտինայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ 30 տարվա ընթացքում Հայաստանի և Արգենտինայի միջև բարեկամական կապերը զարգացել և ամրապնդվել են՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Հայ-արգենտինական համագործակցության սերտացմանը զգալիորեն նպաստում է նաև տեղի հայ համայնքը, որն ամենախոշոր համայնքներից մեկն է Լատինական Ամերիկայում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ընդլայնել միջպետական հարաբերությունները՝ երկկողմ օրակարգը համալրելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ապագային միտված նոր ծրագրերով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Արգենտինայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան