Երևան +16°
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 12:16 17-05-2023

Հայաստանի և Նորվեգիայի միջև հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդին՝ Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Լիահույս եմ, որ Հայաստանի և Նորվեգիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Ձեզ գուցե հետաքրքրի