Ներքին 3 տարի առաջ - 21:55 29-03-2023

Նախկին նիկոլականների ապստամբությունը. Բրյուսովում սպասում են դատարանի պատասխանին

«Դեռ որոշում չկա, օրերի հաշվարկով վաղը նոր կլինի պատասխան։ Չեմ կարող ասել՝ բողոքի ակցիա կլինի, թե ոչ․ դա ուսանողների խնդիրն է, ես իրավական ոլորտով, իրավական ճանապարհով պայքարում եմ հիմա, ու բնական է, որ եթե առաջին ատյանի դատարանը չի ընդունի, ապա կդիմեմ Վճռաբեկ, այնուհետև Վերաքննիչ, այսինքն՝ բոլոր ճանապարհներով կգնամ, իսկ թե ուսանողներն ինչ կանեն կամ չեն անի, ես չեմ կարող իրենց փոխարեն որևէ բան ասել։ Հիմա, հաշվի առնելով, թե ինչ որոշումների ականատես ենք լինում, չեմ կարծում, որ պետք է մեծ ակնկալիքներ ունենալ, բայց ես մշտապես հավատում եմ, որ իրավականությունը, օրենքը հաղթում է։ Ես ուսանողներին խնդրել եմ նորմալ մասնակցել դասապրոցեսին, որովհետև դա նաև իմ աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում, և բողոքի ակցիաներն ու այլ գործընթացքները չիրականացնեն դասապրոցեսի հաշվին, իսկ թե ինչ կանեն ուսանողները, միայն գիտեմ, որ տարբեր մարդկանց հետ են հանդիպում ու քննարկում այս խնդիրները՝ հասարակական ու իրավական ոլորտի ներկայացուցիչների»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Բյուրսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը՝ պատասխանելով հարցին, թե ուսանողների և համալսարանի անձնակազմի շրջանում ինչ են պատրաստվում անել, ինչու են լուռ նոր ռեկտորի՝ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի նշանակման հետ կապված։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին համալսարանում տեղի ունեցավ ռեկտորի ընտրություն, որի արդյունքում այդ ժամանակ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը չորս ձայնի տարբերությամբ հաղթեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին:

Դեռ նախորդ տարվա կեսերին սկսեց շրջանառվել գաղտնի նախագիծ, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այդ ընթացքում սկսեցին ուսանողների բողոքի ակցիաները՝ նման հնարավոր որոշման դեմ։ Միաժամանակ, համալսարանի գործող ռեկտորի պաշտոնավարման ժամկետով պայմանավորված՝ գործող իշխանությունը խնդիր էր դրել ազատվել ռեկտորից և սեփական թեկնածուին առաջադրել այդ պաշտոնում։ Սակայն ընտրություններում պարտությունը իշխանությունները չէին մարսում: Այդ «հողի» վրա անգամ ԿԳՄՍ նախարարը, փոխվարչապետ, հոգաբարձուների խորհրդի ղեկավար Համբարձում Մաթևոսյանը ազատվեցին պաշտոններից, վերջինս այժմ էլ հրաժարվում է ստորագրել նիստի արձանագրությունը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին