Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:09 16-03-2023

Մի քաղաքացի առաջարկում էր Երևանում դնել «հուսահատության գազելի» ու «նիվայի» հուշարձաններ. Փաշինյան

Ճի՞շտ եմ հասկանում, որ ավտոբուսների նոր խմբաքանակի երթուղի դուրս գալուց հետո «հուսահատության գազելներ» արյելևս չենք ունենալու: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, կառավարության նիստի ժամանակ դիմելով փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին, հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան Ավինյանը նշեց․ «Գազելներ ունենալու ենք, բայց ոչ հուսահատության»:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Հիմա էլ կան նոր միկրոավտոբուսներ, որոնք այլ տրամաբանությամբ են կառուցված, դրանք նախատեսված են հենց քաղաքային ուղևորափոխադրումների համար, սա շատ կարևոր է, որովհետև ամենատարբեր խնդիրներ կան՝ ցուցանակներ, հարթակի բարձրություն և այլն։

Քանի որ վերջերս մի քանի զավեաշտալի գաղափարներ են ի հայտ գալիս, կիսվեմ ձեզ հետ։ Այս վերջերս մի քաղաքացուց նամակ էի ստացել, ով առաջարկում էր Երևանում երկու հուշարձան դնել ՝ մեկը «հուսահատության գազելի», մյուսը՝ «Նիվայի», չգիտեմ՝ ինչքանով արժե դա անել, բայց ամեն դեպքում այստեղ քաղաքակրթական ակնարկներ կան»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան