Ներքին 3 տարի առաջ - 23:00 15-03-2023

Եթե ՊՆ-ում աշխատեն, սատանայի հետ համագործակցելու անհրաժեշտություն չի լինի. Աջապահյան

«Բանակի համար լավ լինելը ո՞րն է։ Լավ կլինի, որ մեզ համար էլ ամեն բան լավ լինի, թե չէ ես չեմ հասկանում՝ բանակի համար լավ լինելը ո՞րն է։ Բանակը պետք է կո՞ւշտ լինի․ եթե չեն ուզում զոհեր լինի, թող բանակը լավ պահեն»,- Oragir.News-ի հետ զորւյցում ասաց Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել Աջապահյանի հետ, ով անդրադարձավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի արված այն հայտարարաությանը, թե «Սատանայի հետ էլ կհամագործակցեմ, մենակ մեր բանակի համար լավ լինի, բայց 5-րդ շարասյան հետ չեմ համագործակցի»։

Աջապահյանը նաև հավելեց. «Մենք իրենց չենք խանգարում, թող իրենք այնպես աշխատեն, որ մեր հայրենիքի սահմանները գնալով չփոքրանան, մեր հայրենիքի համար անվտանգ ու լավ լինի ամեն բան։ Հայրենիքը գնալով մեծանա, ոչ թե փոքրանա, իսկ այդ ամենն անելու համար սատանայի հետ համագործակցելու անհրաժեշտություն չի լինի։ Թող անեն, հզորացնեն բանակը, ո՞վ է չուզողը։ Այդ «բանակի համար լավ լինի» արտահայտության իմաստը չեմ հասկանում իսկապես, շատ հարաբերական արտահայտություն է, սպա՞ն պետք է կուշտ լինի, թե՞ զինվորները տաք լինեն։ Թող երկիրը փրկեն, մեծ մեծ ձևական արտահայտություններով մարդիկ երկիր են ուզում փրկել»։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր. «Մենք իրականությունը, ճշմարտությունը ներկայացնելիս չենք խուսափում, եթե կան խնդիրներ, այդ խնդիրները բոլորինս են, մանավանդ եթե դրանք վերաբերում են բանակին:

«Պետք է անել համատեղ, բայց դա տանել նրան ու ասել՝ «ամբողջ բանակին ասում են դավաճան, ոչ մեկ չի ուզում զինվորական դառնալ», էդ մտածելակերպով հեռու մնացեք բանակից, մի՛ փչացրեք առկա մթնոլորտը»,- նշել էր նա։

Պապիկյանը կոչ արեց չհամարձակվել իրենց իշխանությանը «հեռացնել բանակից». «Մենք մեր բանակի առաջամարտիկն ենք, մենք մեր բանակի մի մասն ենք։ Գնացեք, հարցրեք, թե ինչ սրտացավությամբ ենք մենք վերաբերվում Զինված ուժերի խնդիրներին։ Սատանայի հետ էլ կհամագործակցեմ, մենակ մեր բանակի համար լավ լինի, բայց 5-րդ շարասյան հետ չեմ համագործակցի»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից