Բայդենի այցն ամբողջությամբ իմաստազրկեց Պուտինի ուղերձը. ուկրաինացի քաղաքագետ
copy image url

Բայդենի այցն ամբողջությամբ իմաստազրկեց Պուտինի ուղերձը. ուկրաինացի քաղաքագետ

Արտաքին 2 տարի առաջ - 18:30 20-02-2023
Ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցի այցը Կիև ամբողջությամբ իմաստազրկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա ելույթը։ Այս մասին Մագդան ասել է ադրբեջանական «Minval.az» լրատվականին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ԱՄՆ առաջնորդի այցի արդյունքներին։

Քաղաքագետի համոզմամբ՝ այցի արդյունքները մի քանիսն են, որոնցից առաջինն ու ամենակարևորն այն է, որ Բայդենը ցույց տվեց, որ ժողովրդավարական աշխարհի առաջնորդն է, ով աջակցում է Ուկրաինային։ «Կարծում եմ, որ ոչ ոք դրանում չի կասկածում։ Երկրորդն այն է, որ Բայդենի այցն ամբողջությամբ խլեց Վլադիմիր Պուտինի վաղը նախատեսված ելույթի իմաստը։ Անհրաժեշտ կլինի վերաշարադրել նրա ելույթը, ուղղել այն, բայց Պուտինը կխաղա որպես երկրորդ համար, և դա ցույց է տալիս ուժերի դասավորվածությունը աշխարհում և տարածաշրջանում»,- կարծում է նա։

Վերլուծաբանը նշում է, որ Պուտինն ուղերձ է ստացել Բայդենից, առ այն, նա լավ ճանաչում և հասկանում է ուկրաինացիներին։ Նա մասնավորապես նշում է՝ Բայդենը գիտի, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա սկսվել է ոչ թե 2022 թվականի փետրվարի 24-ին, այլ՝ 2014 թվականի փետրվարի 20-ին։

Անդրադառնալով Ուկրաինային տանկերի մատակարարմանը՝ Եվգենի Մագդան շեշտել է, որ այս հարցում կան մի շարք այլ նրբերանգներ։ «Նա ասաց, որ արդեն որոշում է կայացվել Ուկրաինային մատակարարել մոտ 700 տանկ, հարյուրավոր հրետանային համակարգեր և այլն։ Կիևում նա հայտարարել է Ուկրաինային 500 մլն դոլարի լրացուցիչ աջակցության մասին։ 700 տանկերի, որոնց մասին նա խոսեց, զգալի մասն արդեն մատակարարվել է և դեռևս դրանք գալիս են»,- ասել է նա։

Ուկրաինացի քաղաքագետը միևնույն ժամանակ հայտնել է, որ այս համատեքստում Մոսկվայի արձագանքն առանձնապես կարևոր չէ։ Նրա համոզմամբ՝ Պուտինն, ով ազդեցություն ունեցող միջուկային պետության ղեկավարն էր, Ուկրաինա լայնածավալ ներխուժման մեկ տարվա ընթացքում մսխել է իր ողջ հարգանքն ու ազդեցությունը: «Այսօր նրան քչերն են լսում։ Պուտինը կորցրել է իր հսկայական լծակները, և դրանում ոչ մի տարօրինակ բան չկա։ Սա շատ սպասված էր։ Դե, իսկ ինչ վերաբերում է արձագանքին, ապա բոլոր բարբարոսները նույն կերպ են արձագանքում, ուստի առանձնահատուկ բան պետք չէ սպասել»,- ընդգծել է նա։

Վերլուծաբանը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այսօր Կիևն ունի մեկ քաղաքական նպատակ ունի՝ ամբողջությամբ ազատագրել իր տարածքները և հասնել 1991թվականի սահմաններին։ Նա նշել է, որ չգիտի, թե երբ լայնածավալ հարձակում տեղի կունենա, սակայն նման հարձակման պետք է սպասել։ «Քանի դեռ ուկրաինական տարածքների լիակատար ազատագրում չկա, ոչ ոք Կրեմլի հետ չի խոսի»,- նշել է փորձագետը:

Մագդան նաև հավելել է, որ Բայդենի Կիև կատարած այցի իրական արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել մի փոքր ավելի ուշ, երբ կսկսվի Ուկրաինայի հերթական հարձակումը՝ իր տարածքներն ազատագրելու համար։

«Այսօր հիմնական արդյունքն այն է, որ Վաշինգտոնը Կիևից հարձակողական և վճռական քայլերի է սպասում։ Իր հերթին, ինքը՝ Կիևը, դեռ չի կողմնորոշվել այս հարցում, քանի որ հասկանում է, որ Ռուսաստանը դեռ լի է ուժով, և դա այնքան էլ պարզ չէ։ Հնարավոր է նաև, որ ռուսական կողմը ինչ-որ փուլում կարող է ռիսկի դիմել և կիրառել տակտիկական միջուկային զենք»,- եզրափակել է նա։

Ձեզ գուցե հետաքրքրի