Արտաքին 2 տարի առաջ - 17:55 25-11-2023

Պուտինի հավատարիմ աջակիցը հերքում է ուկրաինացի երեխա որդեգրելու վերաբերյալ մեղադրանքները

Արևմտյան լրատվամիջոցների պնդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աջակից, «Արդար Ռուսաստան» քաղաքական կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը որդեգրել է ուկրաինացի 2-ամյա Մարգարիտա Պրոկոպենկո անունով երեխային։

Սակայն այս տեղեկությունները հերքել է անձամբ Միրոնովը, ով սոցցանցերում պնդել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունները և նրանց արևմտյան գործընկերները կեղծ զեկույց են տարածել՝ վարկաբեկելու իսկական ռուս հայրենասերներին։

Միրոնովը երկու լրատվական կազմակերպություններին մեղադրել է ապատեղեկատվություն տսրածելու մեջ՝ պնդելով, որ նրանց միակ նպատակը եղել է վարկաբեկելը։

Human Rights Watch-ի Երեխաների իրավունքների բաժնի փոխտնօրեն Բիլ Վան Էսվելդը նշել է, որ գործակալությունը չի կարող ինքնուրույն հաստատել BBC-ի և Important Stories-ի բացահայտումները: Նա միևնույն ժամանակ կարծում է, որ երեխայի որդեգրումն ու անվանափոխությունը սև ու սպիտակ պատերազմական հանցագործություն կլինի։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայի իշխանությունները մոտ 20,000 երեխայի՝ առանց ծնողների իմացության, դուրս են բերել երկրից։ Յեյլի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 6-17 տարեկան ավելի քան 2,400 ուկրաինացի երեխաներ տեղափոխվել են Բելառուս: AP-ն հաղորդել է 2022 թվականի հոկտեմբերին ռուս պաշտոնյաները առանց համաձայնության արտաքսել են ուկրաինացի երեխաներին Ռուսաստանից կամ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել