Ներքին 1 տարի առաջ - 11:35 14-02-2023

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամի ղեկավարած ՍՊԸ-ն Կենտրոնում խախտումներով շինարարություն է անում․ Հետք

«Հետքի»-ի փոխանցմամբ՝ Բագրատ Մանուկյանն ու քույրը՝ Սրբուհի Մանուկյանը, բնակվում են Երևանի Այգեստան 2-րդ փողոց, 18 հասցեում։ «Ման Գրուպ» ընկերությունը, որի տնօրենը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Վահե Օհանջանյանն է, նախորդ տարվա նոյեմբեր ամսին շինարարություն է սկսել նույն փողոցում գտնվող Այգեստան 2-րդ փողոց 16 և 16/1 հասցեներում։ Շինարարության հետևանքով վնասվել է Մանուկյանների տունը, բակի բետոնապատ հատվածում առաջացել են ճաքեր։

Քույր ու եղբայր Մանուկյանները 2019-ին, իրենց մի քանի հարևանների հետ, համաձայնագիր են ստորագրել, որ դեմ չեն Այգեստան 18 հասցեում գտնվող իրենց տան հարակից՝ Այգեստան 16 և 16/1 հասցեներում բազմահարկ շենքի կառուցմանը։

Բագրատ Մանուկյանը նշում է՝ սկզբում սեփականատիրոջ և կառուցապատողի հետ փորձել են ընդհանուր հայտարարի գալ, առաջարկել են վերանայել նախագիծը, փոփոխություններ մտցնել։ Երկար պայքարից հետո միայն վերջիններս ցույց են տվել նախագիծը, որտեղ Մանուկյանները հայտնաբերել են մի շարք խախտումներ։ Սրբուհի Մանուկյանը շինարար ինժեներ է, որպես մասնագետ նախագծում բազմաթիվ խախտումներ է տեսել, բայց որպեսզի ամեն ինչ օբյեկտիվ գնահատվի, որոշել են դիմել անկախ փորձագետի։

Փորձաքննության արդյունքում հայտնաբերված խախտումները վերաբերել են սահմանազատմանը՝ որոշ հատվածներում չի պահպանվել ըստ համաձայնագրի սահմանված 1.5 մետր հեռավորությունը։
«Հաշվի առնելով հետազոտության տրամադրված նախագծման թույլտվությամբ սահմանված մինչեւ 6 վերգետնյա հարկով, ինչպես նաեւ կիսանկուղային հարկով բնակելի շենքի նախագծումը, նման պարագայում, թվով 6 վերգետնյա հարկերի ընդհանուր ներքին մակերեսը, չի ապահովվում «քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմի 69-րդ կետով սահմանված կառուցապատման խտության գործակիցը:

Համաձայն հետազոտության տրամադրված նախագծի թերթերում առկա տվյալների՝ կառուցվող շինությունում առկա չէ բացօթյա ավտոկայանատեղիի համար նախատեսված լուծումը։ Նման պայմանների դեպքում չեն պահպանվում նաեւ թիվ 01/18-07/1-Ս-6588-1080 նախագծման թույլտվության 9.7 կետով սահմանված պահանջները, այն է` նախագծով լուծել ավտոտրանսպորտի անվտանգ ելումուտի եւ բացօթյա ավտոկայանման խնդիրները։ Շենքերի վերգետնյա հարկերի քանակը չպետք է լինի 5-ից ավելի, բայց հետազոտությանը տրամադրված բնակելի շենքի նախագծի կտրվածքում երեւում է, որ վերգետնյա հարկերի քանակը 6-ն է»,-նշված է փորձաքննության մեջ։

Նախագծի վերգետնյա երկրորդ հարկի հատակագծում երեւում է, որ առկա է բաց պատշգամբ՝ դեպի Այգեստան 2-րդ փողոց, թիվ 18/5 հասցեի ուղղությամբ դիտելիությամբ, որը ևս խախտում է:
«Ման գրուպ» ՍՊԸ տնօրեն Վահե Օհանջանյանը, սակայն, համաձայն չէ անկախ փորձագիտական կենտրոնի փորձաքննության եզրակացության հետ։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իրենք նույնպես կհրավիրեն փորձագետների։

Մանուկյանները դիմել են նաև Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին։ Տեսչական մարմնից պատասխանել են, որ Այգեստան 2-րդ փողոց 16 տուն հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Երեւան համայնքի ղեկավարի կողմից նախագծման թույլտվության եւ ներկայացված աշխատանքային պատճենների միջեւ հայտնաբերվել են նախագծի անհամապատասխանություններ։



Մանուկյանները դիմել են դատարան։ Մայիսին նշանակված է առաջին դատական նիստը։
«Ման գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Օհանջանյանը մեզ հետ զրույցում նշեց, Բագրատ Մանուկյանը դեռ նախորդ տարի, երբ շինարարությունը սկսված չէր, առաջարկել է 400 000 դոլարով ձեռք բերել իր տունը՝ 200 քմ մակերեսով և ընդլայնել կառուցապատվող տարածքը։

Այնինչ Բագրատ Մանուկյանի խոսքով՝ երբ ընկերությունը ձեռք էր բերել հողատարածքը, որի վրա պետք է շինարարություն սկսեր, Բագրատին նման առաջարկ է արվել, բայց ինքը մեկ քառակուսի մետրի համար 2000 դոլար է առաջարկել։ Ընկերության սեփականատերերը կարծել են, որ դա շատ մեծ գումար է և չեն շարունակել խոսակցությունը։

«Էդ խոսակցությունը եղել է մի անգամ ու փակվել է, ես նրանց 400 000 դոլարի անուն չեմ տվել, ասել եմ՝ եթե վաճառեմ, կվաճառեմ 2000 դոլարով 1 քառակուսի մետրը, իրենք են հաշվարկել ու այդ թիվը ստացել, բացի այդ՝ համարյա կրկնակի գնով են նորակառույցում քառակուսի մետրը վաճառում, էդ խոսակցությունն այսօրվա իմ բարձրացրած բողոքի համար հիմք չէ, ես բողոքում եմ խախտումների ու մեզ վնասելու համար»,- ասում է Բագրատ Մանուկյանը։

«ՄԱՆ գրուպ» ընկերությունը բնակելի շենքի կառուցման շինթույլտվությունը ստացել է 2022-ի նոյեմբերին, քանդման աշխատանքներ կատարելու թույլտվությունը՝ սեպտեմբերին։ Մինչդեռ ընկերության ֆեյսբուքյան էջում բնակելի շենքի նախագծի նկարներն ու գնառաջարկները տեղադրված են հունիսից։ Ստացվում է, որ ընկերությունը հստակ իմացել է, որ ստանալու է շինթույլտվությունն, ու բնակելի շենքը կառուցվելու է։

Օհանջանյանի խոսքով, իր քաղաքական և հասարակական գործունեությունը չեն խանգարում բիզնեսին։ Հարցին՝ արդյոք քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի անդամ լինելը չի նպաստել շինթույլտվություն ստանալուն, Օհանջանյանն առարկեց և նշեց, որ շինթույլտվություն ստանալու գործընթացը տևել է ավելի քան 8 ամիս, եթե որևէ արտոնություն ունենար, գործընթացը շատ ավելի արագ կկազմակերպվեր։

Վահե Օհանջանյանի պնդմամբ, շինարարությունը կատարվում է առանց խախտումների՝ բոլոր նորմերի պահպանմամբ, շինթույլտվության պահանջներին համապատասխան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
10:20 Եթե մենք այսօր չպայքարենք, վաղը ապրելու տեղ չենք ունենա. մանկավարժ
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա

Ձեզ գուցե հետաքրքրի