copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 16:00 19-04-2024

Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում

ՀՀ կառավարությունն այս տարի խաղողի ու ծիրանի բերքը հանել է ապահովագրական ցանկից, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել գյուղացիների մոտ։

Հեկտարներով խաղողի և ծիրանի այգիներ մշակող գյուղացիները, որոնք դեռ փետրվար ամսից մեծ գումարներ են ծախսել ծառերի էտման, սրսկման և այլ աշխատանքների համար, անակնկալի են եկել Կառավարության այս որոշումից։

Արարատի մարզի մի քանի բնակիչներ Oragir.News-ի հետ զրույցում դժգոհեցին Կառավարության վարած քաղաքականությունից։

«Եթե կարկուտ լինի, մեր ամբողջ տանջանքն իզուր է լինելու։ Միլիոններով վերցրած վարկերն էլ մնալու են։ Ստիպված ենք լինելու տուն, ավտոմեքենա վաճառել, որ բանկի գումարները տանք։ Եթե նման բան էին անելու, թող նախապես ասեին, մենք էլ այսքան ծախսերի տակ չմտնեինք»։

Պարույր Սևակ գյուղի բնակիչներից մեկն էլ, որը խաղողի այգիներ ունի, մեզ հետ զրույցում ասաց, որ բերքը չապահովագրելու մասին ապահովագրական կազմակերպությունից է իմացել։

«Զանգահարել էի ապահովագրական ընկերություն, որ բերքս ապահովագրեին, բայց ասացին՝ այլևս նման ապահովագրություն չենք անում։ Տպավորություն է, որ Կառավարությունն ամեն ինչ անում է, որ գյուղատնտեսությունը վարի գնա։ Նախորդ տարի ժամանակին ջուր չտալու պատճառով բերքն ավիրվեց, այս տարի էլ ապահովագրությունն են հանում՝ գյուղացուն թողնելով իր խնդիրների հետ մենակ։ Մարդկանց մեծ մասն այս տարի բերք չի մշակում, գնացել են Երևան՝ շինարարության վրա աշխատելու։ Հիմա այդ այգիները տիրություն անող չի լինելու, չորանալու են»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է մի ծրագիր, որի արդյունքում վերափոխվել են ապահովագրական համակարգի մոտեցումները:

2023 թվականին ապահովագրվել էին ծիրանը, խաղողը, դեղձը, սալորը, խնձորը, կեռասը, բալը, ձմերուկը, կարտոֆիլը, ինչպես նաև աշնանացան և գարնանացան ցորեն, գարի և վարսակ մշակաբույսերը: Ապահովագրվող ռիսկերն էին գարնանանային ցրտահարությունը, երաշտը և կարկուտը:

2024 թվականին ծիրանն ու խաղողը դուրս են մնացել այս ցանկից։

Ամենից շատ դիտված

08:53 Ալավերդին ջրի մեջ է. Դեբեդ գետի վարարած ջրերը քանդել են ճանապարհները, քշել, տարել ամեն բան
17:28 Արարատի մարզում ռեստորանի տերը այրել է նախկին կնոջ «Hyundai Elantra»-ն. հրկիզողը հայտնաբերվել է. shamshyan.com
22:59 Հայտնի է Բագրատ սրբազանի սենյակը գաղտնալսելու փորձ արած կնոջ ինքնությունը
15:01 Գեղարքունիքի մարզի պարեկները շրջանավարտներին շնորհավորել են ծաղիկներով. shamshyan.com
11:42 Ինչու է Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք կատարել Վանաձորում
19:38 Բագրատ Սրբազանի սենյակում փորձել են գաղտնալսող սարք տեղադրել․ տեսանյութ
21:20 Արարատի մարզում «Opel»-ը գլխիվայր շրջվել է. քոլեջի 3 ուսանողները տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com
18:55 Կոտայքում խմած տղամարդը հայհոյել է ոստիկանին, կրակոց արձակել ու հեռացել. shamshyan.com
12:05 Փաշինյանի այցին ընդառաջ ուժայինները լրագրող Անի Գևորգյանին բռնությամբ հեռացրել են Բաղանիսի դպրոցից
10:00 Ի՞նչ հակահայկական պլան են մշակում Լուկաշենկոն ու Պուտինը