Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:23 07-02-2023

Կոռեկտ չէ Ձեր պահվածքը․ Հակոբ Արշակյանն անջատեց Արմենուհի Կյուրեղյանի խոսափողը

Օրվա իշխանությունները շատ են վախենում կորցնել իրենց իշխանությունը՝ ԱԺ-ում ներկայացված այսօրվա միակուսակցական քաղաքական շոուն վկա: Այս մաասին ԱԺ-ում հայտարարության ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Այդ վախերը նրանք, իհարկե, այլ կերպ էլ են արտահայտում:

Քանի, քանի քրեական գործեր են կարվում իրենց դեմ ակտիվ պայքարողների նկատմամբ, ընդդիմադիր «Երկիր մեդիա», Հ2 հեռուստաընկերությունները հանրապետական սփռման լիցենզիա չեն ստանում:

Արդեն որերորդ անգամ արգելում են սփյուռքահայ դաշնակցականի մուտքը իր հայրենիք՝ Հայաստան:

Իսկ ինչու՞: Ի՞նչ նպատակ ունեն այս իշխանություններն ու ինչո՞վ են մեր դաշնակցական ընկերները խանգարում այս իշխանութոյուններին՝ իրենց նպատակի իրականացման գործում:

Ես դեռևս 2018 թ մայիսից, այս թիմի իշխանության գալու հենց առաջին օրերից եմ ասել, որ այս մարդիկ եկել են իշխանության՝ հստակ նպատակով. Արցախը հանձնել թշնամուն, խարխլել հայոց պետականությունը, քայքայել հայոց բանակը: Իսկ որո՞նք են դաշնակցականանության հիմքերը. ամրապնդել հայոց պետականությունը, ունենալ հզոր, հաղթանակներ կերտող բանակ, պայքարել Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման համար, հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, միացյալ Հայաստանի համար:

Փաստորեն այս իշխանությունների նպատակներն ու դաշնակցականությունը խիստ հակասում են միմյանց: Եվ այս իշխանությունները դա շատ լավ հասկանալով պայքարում են դաշնակցականների, դաշնակցության դեմ, ինչպես դա անում էր իրենց կնքահայրը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Դուք կարող եք առանձին դաշնակցականի վրա քրեական գործ հարուցել, առանձին դաշնակցականին պահել բանտում, առանձին դաշնակցականի մուտքը իր հայրենիք արգելել, բայց համասփյուռ դաշնակցությանը՝ ոչ, չեք կարող:

Եվ դեռ ավելին: Ձեր այդ քայլերով դուք ավելորդ անգամ ապացուցում եք, որ իշխանությունը պահելու համար ձեր պայքարում, երկիրը թշնամուն հանձնելու ձեր քաղաքականության դեմ պայքարի առաջին շարքերում հենց դաշնակցությունն է և նրա դեմ պայքարելով դուք նպաստում եք դաշնակցական գաղափարախոսության տարածմանը հայության մեջ:

Ասել եմ ու կրկնում եմ, որ դաշնակցականությունը ապրելակերպ է, մտածողույթուն, և այդպես մտածողների թիվը շատ անգամներով ավելի մեծ է, քան դաշնակցականների թիվը: Եվ դաշնակցականների նկատմամբ ձեր ճնշումները ավելորդ անգամ ցույց են տալիս ձեր վախերը, ձեր վախերը իշխանությունը կորցնելու հարցում, ձեր վախերը երկիրը մինչև վերջ թշնամուն հանձնելը ավարտին հասցնելու հարցում:

Եվ ասեմ, որ իզուր չեն ձեր վախերը: Դուք պետք է վախենաք թե դաշնակցականից, թե դաշնակցությունից և թե, որ ամենակարևորն է, դաշնակցականությունից, որովհետև դաշնակցականությունից է գալու ձեր իշխանության ավարտը, ձեր ծրագրերի վախճանը, և ամենակարևորը՝ ձեր արածների համար պատասխան տալու ժամանակը»,- ասաց Կյուրեղյանը՝ հավելելով, որ քիչ ժամանակ է մնացել, և մեր երկիրն ազատվելու է դավաճաններից:


Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան