Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:04 03-02-2023

Իշխանություներն ամեն ինչ անում են, որպեսզի «Լաչինի միջանցքը փակ է» նախադասությունը դառնա սովորական լրահոսի մաս․ Անդրանիկ Թևանյան

Այսօր՝ փետրվարի 3-ին, Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ասաց․ «Մենք ականատես ենք լինում մի վիճակի, երբ որ «Լաչինի միջանցքը փակ է» վերնագիրը սովորական լրահոս է դարձել։ Դա տեղի է ունեցել իշխանությունների գործուն միջամտությամբ, որովհետև նրանք ամեն ինչ անում են, որպեսզի «Լաչինի միջանցքը փակ է» նախադասությունը դառնա սովորական լրահոսի մաս, այսինքն՝ մի բան, որը տեղի է ունենում ոչ մեզ հետ։

Մենք դեկտեմբերի 13-ին անմիջապես նախաձեռնել ենք Ազգային ժողովի հայտարարության տեքստ, որտեղ դատապարտել էինք Ադրբեջանի հանցավոր գործողությունները, մեր զորակցությունն էինք հայտնել Արցախի ժողովրդին, կոչ էինք արել, որպեսզի խաղաղապահները, իրենց մանդատների շրջանակներում, արդյունավետ գործեին։

Մենք գտնում էինք, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումն է, որը պետք է լինի Հայաստանի քաղաքական օրակարգում։ Մենք համոզված ենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և մենք, ելնելով Սահմանադրությունից և ընդհանուր օրենսդրությունից, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ունի հանձնառություն՝ Արցախի անվտանգությանը և այլ հարցերին տեր կանգնելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին